Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է լինելու. Ռոման Երիցյան

1 Դեկտեմբերի, 2025

Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է լինելու։ Այդ մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արցախի թեմի աառաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ու, փաստացի, միացել Վեհափառ Հայրապետի դեմ փաշինյանական արշավին։

Նոյեմբերի 30-ին հավաք էր տեղի Արցախի թեմի առաջնորդարանի մոտ՝ պահանջելով հանդիպում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար։ Սակայն Սրբազանը ակցիայի մասնակիցներին չընդունեց։

Ռոման Երիցյանի խոսքով՝ այսօր Արցախի թեմի առաջնորդարանում հանդիպում է նախատեսվում։
«Իմ տեղեկություններով հոգևոր ժողով է լինելու և Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին դիմում է հասցեագրվելու»,- նշեց Ռ․ Երիցյանը՝ ավելացնելով, որ դրա արդյունքներով պայմանավորված կորոշեն հետագա անելիքները։

«Ես այս հարցը այսպես չեմ թողելու և ավելի մեծ մասշտաբով հավաք եմ կազմակերպելու։ Պահանջելու ենք, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպի Արցախի ժողովրդի հետ»,- շեշտեց Ռ․ Երիցյանը։

Leave a Comment