
Փարիզի Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնում է BFMTV-ն։
Ինչպես ավելի վաղ նշել էին Ֆրանսիայի նախագահի վարչակազմում, առաջնորդները նախատեսել են քննարկել «արդար և կայուն խաղաղության հասնելու պայմանները՝ ժնևյան քննարկումների և ամերիկյան ծրագրի շարունակության շրջանակներում, ինչպես նաև սերտ համագործակցությունը՝ եվրոպացի գործընկերների հետ»։
Մակրոնը Զելենսկիին ողջունել է Ելիսեյան պալատի բակում, նրանք գրկախառնվել են: