1 դեկտեմբերի 2025 – 15:47 AMT
PanARMENIAN.Net – Դատախազությունը պահանջել է խստացնել Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին պատի–ը և դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման։ Այդ մասին ասվում է Դատալեքս տեղեկատվական համակարգում։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել և պահանջում է արդարացնել Շիրակի թեմի առաջնորդին, հայտնում է «Ա1+»–ը։
Դատական գործով վերաքննիչ բողոքները քննվելու են դատավորներ Էդգար Մանասյանի, Նարինե Հովակիմյանի և Վաչե Մարգարյանի կողմից։ Այս կազմը նույնպես արձանագրված է Դատալեքս համակարգում։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին մեղավոր է ճանաչել «զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար»։
Ըստ մեղադրանքի, հիշյալ կոչերը հնչեցվել են երկու առիթով՝ «2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ»։
Մեղադրանքի առանցքում երկու արտահայտություններ են, որոնք որակվել են որպես ռազմական հեղաշրջման կոչեր։ Պաշտպանությունը պնդել է, որ նման կոչեր չեն հնչել։
Միքայել Աջապահյանի մեղադրանքը ենթադրում էր մի շարք տարբեր պատժատեսակներ՝ սկսած տուգանքից մինչև ազատազրկում՝ երկուսից հինգ տարվա տևողությամբ։ Տվյալ դեպքում, դատավոր Արմինե Մելիքսեթյան խիստ պատժատեսակն է ընտրել։