Եթե անգամ Վեհափառը մնա միայնակ, միևնույն է, որևէ մեկը չի կարող համարել, որ նա պաշտոնաթող է. Արշակ սրբազան

1 Դեկտեմբերի, 2025

Իհարկե, Վեհափառը մենակ չի մնացել. Դուք տեսաք, որ ընդամենը 10 եպիսկոպոսներ են հայտարարություն արել, իսկ Վեհափառի շուրջ համախմբված  հոգևորականության պատկերը տեսանելի դարձնելու համար, անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են Վեհափառի շուրջ, և ավելին ասեմ, եթե անգամ ստեղծվի իրավիճակ, որ Վեհափառը մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է, որևէ մեկը որևէ ձևով չի կարող համարել, որ Վեհափառը պաշտոնաթող է և Վեհափառը հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։

Բայց ես նորից եմ ասում, Վեհափառին աջակցողների բանակը մեծ է, Վեհափառի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հավատարմությունը պահում են։

Հիմա թե ինչպես են այս անձերը իրենց դրսևորում, դա իրենց խղճի խնդիրն է, որին, կարծում եմ՝ հանրությունը համարժեք գնահատական տալիս է, տվել է և կտա։ Այն, ինչ որ իրենց կողմից արվել է, դա դավաճանություն է, ուխտադրժություն է, հերձված առաջացնելու անթաքույց քայլ»,– ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment