Դեկտեմբերի 1-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղում այրվում է տան տանիք․ տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15/1 փողոցի տներից մեկում (մոտ 120 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 12:31-ին: Այրվել է խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ), ջերմահարվել՝ հյուրասենյակի պատը։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը տան մյուս սենյակներ և տանիք»,- ասված է հաղորդագրությունում: