Դեկտեմբեր 01,2025 13:47
Ա1+. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին դատախազությունը պահանջում է դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման։
Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։
Պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել եւ պահանջում է արդարացնել Շիրակի թեմի առաջնորդին։
Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ բողոքները կքննեն դատավորներ Էդգար Մանասյանը, Նարինե Հովակիմյանը եւ Վաչե Մարգարյանը։
Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: