Արշակ արքեպիսկոպոսը մի շարք եպիսկոպոսների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջելն ու պատարագների ժամանակ անունը զեղչելը դավաճանություն է համարում

«Մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, ոչ միայն եկեղեցուն, այլ դավաճանել են իրենք իրենց, դավաճանել են այն ամենին, ինչը պատկանում է իրենց անցյալին, այն ամենին, ինչին իրենք հավատում են։ Մեզ երբեմն թվում է, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չհիշատակելը պարզ մի պատարագի հատվածի զեղչում է։ Բայց սա միայն առաջին հայացքից է այսպես, քանի որ իրականում դա ժխտում է նվիրապետական կարգի, դա ժխտում է եկեղեցական իշխանության, դա ժխտում է սեփական պատկանելության։ Դա նշանակում է՝ դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է՝ առանձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ ես ներկայացնում»,-ասել է նա։

Leave a Comment