Որևէ գործողություն, որևէ սպառնալիք չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ ես կարող էի երբևէ արած լինել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ամաչեմ: Դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակ կապ չունեն ինձ հետ, տեսագրությունները կեղծիք են», – ընդգծել է նա: