Քարվաճառում մի քանի օր շարունակվող հրդեհը տարածվել է Բերձորում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Քարվաճառում նոյեմբերի 28-ին բռնկված հրդեհը շարունակվում է։ Գյուղերի մերձակայքում գտնվող  արոտավայրերում հրդեհաշիջման աշխատանքներ են, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ քամոտ եղանակը և դժվարանցանելի տեղանքը բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները։

Միաժամանակ, հաղորդվում է, որ հրդեհը տարածվել է նաև Բերձորի շրջանում։ Հրդեհը մարելու համար լրացուցիչ ուժեր են ներգրավվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment