ՀԱԵ Ռուսաստանի թեմի հոգևորականները վերահաստատել են հավատարմությունը կաթողիկոսին

ՀԱԵ Ռուսաստանի թեմի հոգևորականները վերահաստատել են հավատարմությունը կաթողիկոսին

1 դեկտեմբերի 2025 – 11:44 AMT

PanARMENIAN.NetՌուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորները հանդես են եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել են ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը, հայտնում է Factor.am-ը։

Միևնույն ժամանակ, հոգևորականները քննադատել են նաև եկեղեցու ներսում եղած այն սպասավորներին, ովքեր, իրենց ձևակերպմամբ, հանդես են եկել կանոնակարգի խախտումներով ու պառակտիչ դիրքորոշումներով՝ գործելով իշխանական տրամաբանության ու համատեքստի շրջանակում։

Հայտարարության հեղինակները նշել են, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ընթացող զարգացումները բնութագրվում են վտանգավորությամբ և սպառնում են եկեղեցական կարգուկանոնին։

Հայտարարությունում նրանք շեշտել են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը Սուրբ պատարագի ընթացքում չհնչեցնելը համարվում է ծանր շեղում և Սուրբ պատարագի խոր իմաստի խեղաթյուրում։

Ըստ հայտարարության, այն հոգևորականները, ովքեր հանդես են գալիս կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ, ըստ թեմի, գործակցում են իշխանությունների հետ, որոնք խախտել են Հայաստանի Սահմանադրությունը։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր դասը վերահաստատել է իր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցու կանոնակարգին և անձամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Թեմից նաև հայտնել են, որ չնայած ընդհանուր հայտարարությանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրը՝ Հակոբ քահանա Սարոյանը, որը երկար տարիներ է ծառայել Մոսկվայի հայ համայնքում, չի միացել հայտարարությանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան թեմի սպասավոր Սերոբ քահանա Ազարյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ «ամուր կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիախնի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հալածյալ ու բանտարկյալ հոգևոր հայրերի կողքին»։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։

Leave a Comment