Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ նոր կարգավորման ծրագրի շուրջ բանակցությունները լավ են ընթանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևի կառավարության պաշտոնյաների հետ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները լավ են ընթանում։

«Դրանք լավ են ընթանում, գործարք կնքելու մեծ հնարավորություն կա», -ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին իր ինքնաթիռում, որը Ֆլորիդայից Վաշինգտոն էր ուղևորվում, որտեղ նա անցկացրել էր Շնորհակալության օրվա շաբաթավերջը։

Թրամփը հավելել է, որ արդեն խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ, որոնք բանակցություններ են վարել Ֆլորիդայում գտնվող ուկրաինական պատվիրակության հետ։

Leave a Comment