WSJ. Ուիթքոֆը և Քուշները դեկտեմբերի 1-ին կմեկնեն Մոսկվա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, դեկտեմբերի 1-ին կմեկնեն Մոսկվա՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի ունեցան ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ: Քննարկումը կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական և անվտանգության խնդիրների երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների և տարածքային հարցի վրա:

Քննարկումների ընթացքում բարձրացվեց նաև Կիևի անվտանգության երաշխիքների հարցը, սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, այս թեման մնաց բաց։

Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ իր հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը մեկ շաբաթվա ընթացքում կայցելի Ռուսաստան։

Leave a Comment