Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած


Նոյեմբերի 30-ին՝ ժամը 21։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


 


Պարզվել է, բախվել են «Lada» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։


 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումների քանակ1

Leave a Comment