Համայնքային ոստիկաններն ու պարեկները ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդների են ձերբակալել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա և Ոսկեպար գյուղի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդ, նախնական համաձայնությամբ, պատրաստում և իրացնում են տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:   «Համայնքային ոստիկաններն ու Արմավիրի մարզի պարեկները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Փարաքար գյուղի Երևանյան … Read more

Մարկո Ռուբիոն և Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում վստահության ամրապնդման միջոցառումները

Միացյալ Նահանգների և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: Պետքարտուղարության տվյալով՝ Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, բարձր գնահատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։ Պետքարտուղար Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումներին: «Սա կարևոր ժեստ է, որը ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի … Read more

Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին

 Հասարակություն 20 Հունվար, 2026 11:38 Նախօրեին Հնդկաստանի Նագպուր քաղաքում տեղի է ունեցել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակի՝ Հայաստան առաքման հանդիսավոր արարողությունը։ Նագպուր քաղաքում գործող Solar Defence and Aerospace Limited ընկերության արտադրած կառավարվող հրթիռների հեռահարությունը 70 կիլոմետր է։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի … Read more

TRIPP-ի իրագործումը սպառնալիք է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը – Նորություններ 20.01.2026

TRIPP-ի իրագործումը սպառնալիք է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։ Երթուղու ներքո կյանքի է կոչվելու Ջաբրաիլ֊Նախիջևան էլեկտրաէներգետիկ հանգույցի նախագիծը կոչված ապահովելու ա) էլեկտրաէներգիայի մատակարարում ադրբեջանական էքսկլավ ու բ) էլեկտրաէներգիայի սվոփ֊մատակարարում Թուրքիայով Եվրոպա։ ԵՄ֊ն դա կանվանի դիվերսիֆիկացում, սակայն փաստացի դա կլինի Բրյուսելի վրա Վաշինգտոնի ազդեցության հերթական գործիք։ Հատկանշական է, որ 2025 թ. նոյեմբերին Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում քննարկել … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միքայել Սրբազանը պատարագի չի կարողանում մասնակցել, ինչպես պիտի լուծվի նրա այդ իրավունքի հարցը․ Թագուհի Թովմասյան

«Միքայել Սրբազանը չի կարողանում մասնակցել պատարագի․ ինչպե՞ս պիտի լուծվի նրա այդ իրավունքի հարցը»։ Այս մասին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց է ուղղել Արդարադատության նախարար Տիգրան Դադունցին։ Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանն ընդունել է Գազայի խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու Թրամփի հրավերը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, հայտնում է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», – նշել է Բաղդասարյանը։  ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է Գազայի խաղաղության խորհրդի … Read more

Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը մոտ օրերս կվիրահատվի. Վերա Խաչատրյան

Արբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։«Այս պահին ավելի մանրամասներ հայտնել չեմ կարող։ Միայն կարող եմ ասել, որ հայրիկիս մոտ օրերս վիրահատելու են», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 14-ին 4 հայ գերի վերադարձվել է Հայաստանին, որոնց թվում է նաեւ Վագիֆ Խաչատրյանը, որը … Read more