Aurora News | ՆԱՏՕ-ն պետք է առաջնորդի Գրենլանդիայի միացումն ԱՄՆ-ին. Դոնալդ Թրամփ

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ղեկավարի Գրենլանդիայի Միացյալ Նահանգներին միանալու գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Truth Social-ում։ «Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է իր ազգային անվտանգության համար: ՆԱՏՕ-ն պետք է առաջնորդի դրա միանալու գործընթացը», – գրել է նա։ Ամերիկացի առաջնորդը շեշտել է կղզու կենսական նշանակությունը ամերիկյան «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար։

Իրանը վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր չունի. Աբբաս Արաղչի

Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Չնայած այն հանգամանքին, որ մի շարք շենքեր են ավերվել, և որոշ սարքավորումներ են վնասվել, միջուկային տեխնոլոգիաները և կուտակված փորձը չեն կարող ոչնչացվել ավիահարվածներով, մեր մտավոր ներուժը և գիտական ​​բազան մնում են անվնաս։ Ներկայումս մեր միջուկային օբյեկտները … Read more

Aurora News | Կրակոցներ` Երևանի Աբովյան փողոցում. կան վիրավորներ. ՆԳՆ-ը մանրամասնել է

Երևանի Աբովյան փողոցում կրակոցների հետևանքով 2 երկու անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին Radar Armenia-ին հայտնել են ՆԳՆ-ից: «Հունվարի 14-ին, ժամը 14։20-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցից երկու անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից մեկնած խմբերը պարզել են, որ Աբովյան 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի … Read more

Aurora News | Պետք է ամեն օր աշխատել՝ մյուսների վերադարձի համար․ Արցախի նախկին ՄԻՊ

Եվ պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար: Այս մասին գրել է Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Հավելենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր՝ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի … Read more

Աբովյան փողոցում հնչել է կրակոց. կան վիրավորներ

Հասարակություն Աբովյան փողոցում հնչել է կրակոց. կան վիրավորներ Աջակցիր «Ա1+»-ին Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, գրում է Shamshyan.com-ը։ Տեղում քրեական և … Read more

Aurora News | Թրամփը տպավորված չէ Դանիայի կողմից ՆԱՏՕ-ն լուծարելու սպառնալիքներով. Պուշկով

ՌԴ Դաշնության խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չեն տպավորում Դանիայի սպառնալիքները ՆԱՏՕ-ի «վերջի» վերաբերյալ՝ Գրենլանդիայի հնարավոր գրավման դեպքում։ Պուշկովը հունվարի 6-ին նշել է, որ Գրենլանդիայի հարցում ամեն ինչ կախված է բացառապես Թրամփի վճռականությունից, այլ ոչ թե Դանիայից։ Նրա կարծիքով՝ կղզու ԱՄՆ-ին միանալու դեպքում ՆԱՏՕ-ում կարող է առաջանալ … Read more

Aurora News | Արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։ ՇՎՏՄ-ից տեղեկացնում են, որ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք հետևյալ հասցեում․ ք․ Երևան, Լենինգրադյան 48: Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող … Read more

Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել – Tsayg

Հունվարի 14-ին՝ ժամը 08.13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզի պարեկները ու փրկարարները։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղում, իրար են բախվել 14 տրանսպորտային միջոց. տուժածներ չկան։ Վթարված մեքենաները դուրս … Read more

ԱՄՆ–ի հարձակումն Իրանի վրա անխուսափելի՞ է. ՌԴ–ն ու մի շարք երկրներ զգուշացնում են Թրամփին

https://arm.sputniknews.ru/20260114/amni-hardzakumn-irani-vra-ankhusapeli-e-rdn-u-mi-sharq-erkrner-zgushacnum-en-trampin-97748922.html ԱՄՆ–ի հարձակումն Իրանի վրա անխուսափելի՞ է. ՌԴ–ն ու մի շարք երկրներ զգուշացնում են Թրամփին ԱՄՆ–ի հարձակումն Իրանի վրա անխուսափելի՞ է. ՌԴ–ն ու մի շարք երկրներ զգուշացնում են Թրամփին Sputnik Արմենիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Իրանի ցուցարարներին կոչ էր արել շարունակել իրենց ակցիաները և գրավել պետական հաստատությունները: Նա խոստացել էր աջակցել… 14.01.2026, Sputnik … Read more

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական … Read more