Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես հայտնել ենք՝ Գորիսում զինամթերքի գործադրմամբ զինված միջադեպ է տեղի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեից  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի … Read more

«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան

26 Հունվար, 2026 15:45 «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ ուսումնասիրում ես Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, ակնհայտ է դառնում, որ նախարարի տեղակալներից առնվազն մեկը գործառույթներ չունի, բայց միևնույն ժամանակ՝ վստահաբար չի զրկվել միլիոնավոր դրամների պարգևավճարներից և բարձր աշխատավարձերից։ Սա արդեն ոչ թե թափանցիկության … Read more

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 245 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 285 քաղաքացու

Հասարակություն 26 Հունվար, 2026 15:42 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հունվարի 24-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների … Read more

Aurora News | Որքան վառելիք է Ադրբեջանը մատակարարել Հայաստան 2025 թվականին

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի վառելիք։ Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է առաքվել ավտոմեքենաների համար նախատեսված AI-95 մակնիշի 1 220 տոննա վառելիք։

Aurora News | Ոսկու գինը հասել է պատմական ռեկորդի

Comex բորսայում ոսկու ֆյուչերսների գինը առաջին անգամ գերազանցեց 5000 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար։ Միևնույն ժամանակ, արծաթի ֆյուչերսների գինը առաջին անգամ գերազանցեց 105 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար։ Ավելի ուշ այն դանդաղեց մինչև 104.5 դոլար մեկ տրոյական ունցիայի համար (+3.13%)։ Թանկարժեք մետաղների բորսայական գինը շարունակում է աճել 2025 թվականի դեկտեմբերից ի վեր։ Bloomberg-ը հայտնել է, … Read more

Aurora News | Ավինյանն առաջարկել է ձնամաքրման ընթացքում կիրառել նորարարական լուծումներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել է մայրաքաղաքում իրականացված ձնամաքրման աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով գործընթացում ներգրավված անձանց։ Նրա խոսքով՝ հարյուրավոր մարդիկ աշխատել են, որպեսզի ճանապարհներն ու մայթերը դառնան անցանելի։ «Հարյուրավոր մարդիկ աշխատել են, որ մեր ճանապարհները, մայթերն անցանելի դառնան», – ասել է նա։ Քաղաքապետը խոսել է նաև առաջացած խնդիրների մասին՝ նշելով, որ հնչող դժգոհությունների նպատակը հաջորդ անգամ … Read more

Aurora News | Կապանի օդանավակայանի միջազգային դարձնելու հարցով կսկսվեն քննարկումներ

Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի օդանավակայանի բաժնետերերի հետ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են նախարարությունից՝ ի պատասխան հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերը մեկնաբանելու խնդրանքի։ Կառավարության նիստում հաստատվել են արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի վերաբերյալ պայմանագրի փոփոխությունները։ … Read more

Aurora News | Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման աշխատանքները՝ հիշեցնելով, որ տեղումները սկսվել են առավոտյան ժամը 10-ից և շարունակվել մինչև ուշ երեկո։ Նրա խոսքով՝ «Հունվարի 23-ին ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաներն աղով ու ավազով բեռնված ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում՝ ըստ նախապես մշակված դիսլոկացիոն սխեմայի՝ 49 … Read more

Aurora News | ԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիան գրավելու ծրագրեր. Reuters

ԱՄՆ-ն չի հրաժարվել Գրենլանդիան ռազմական ճանապարհով գրավելու ծրագրերից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Այս մեկնաբանությունները շփոթություն և տագնապ են սերմանել Վաշինգտոնում և ԱՄՆ դաշնակիցների շրջանում։ Դեմոկրատներն ու հանրապետականները սկսել են մտահոգություն հայտնել. իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների համաձայն՝ վարչակազմը, կարծես, կրկին առաջ է շարժվում խոշոր ռազմական գործողությամբ՝ առանց նախապես Կոնգրեսի հետ խորհրդակցելու», – նշվում է … Read more

Aurora News | Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 26-ի դրությամբ

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի՝ հունվարի 26-ի դրությամբ․ «ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 376.11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 381 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450.26 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.14 դրամ»։