Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս

17 Հունվար, 2026 11:48 «Հրապարակ»․ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր բրենդ դարձած «սրտիկի» ժեստը դարձնել հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մաս։ Նեղ շրջապատում նա ակնարկել է, որ «սրտիկը» պետք է որեւէ կերպ օգտագործել, թիմակիցներից ոմանք չեն բացառում, որ այն կարող է այս անգամ դառնալ … Read more

Հրդեհ՝ Երևանում. Տիչինայի փողոցում գործող վուլկանիզացիայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի թիվ 83 հասցեում վուլկանիզացիա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ, … Read more

Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող շենքերից մեկում. տարհանվել է 15 մարդ

Հունվարի 17-ին խոշոր հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում, հայտնում է Shamshyan.com-ը։  Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ։ Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Գնահատեք հոդվածը

Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով զոհվել է 83 մարդ

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով զոհվել է 83 մարդ, այդ թվում՝ առնվազն 47 վենեսուելացի զինծառայող։ «Ինչպես գիտեք, 83 զոհվածների թվում էին մեզ հետ գտնվող 32 կուբացի ընկերներ, իսկ մենք օգնություն ցուցաբերեցինք ավելի քան 112 վիրավորների», – Պրիմիցիան մեջբերում է Պադրինոյի խոսքերը։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները հարձակվեց Կարակասում … Read more

Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը

Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը։ Այս մասին հայտնում են Արցախի մշակույթի նախարարությունից։ Նա նշանակալի ներդրում է ունեցել Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և փաստագրման գործում։ Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները՝ մասնավորապես Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի վանքերի և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ, այսօր հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային … Read more

Հայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին: Կարո՞ղ եք նայել այդ թոշակառուի աչքերին և ասել, որ բյուջեում 50% բարձրացման համար փող չկա»:  

Հայաստանի վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է պարտքի կայունացմամբ և շարունակական կայուն տնտեսական աճով. Fitch Ratings

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այդ մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: «Հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի միջազգային պահուստների աճով, հարկաբյուջետային կոնսոլիդացիայով, պարտքի կայունացմամբ և շարունակական կայուն տնտեսական աճով։  Նկատի է առնվել, որ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության … Read more

Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա Ղահրամանյան

Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ։   Երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ, իսկ այդ աշխատավարձի 46 տոկոսը ծախսվում է ջեռուցման վրա, միայն այս տարվա բյուջեով, այսինքն, մեզ հասանելի բաց տվյալներով, նախագահի, խորհրդարանի ու վարչապետի (առանց տեսչական ու ենթակա … Read more

Սուրբ Հովհաննես Մկրտիչ

17.01.2026 | 11:43 Սուրբ Աստվածածնին իր երկնային ավետիսը բերելուց 6 ամիս առաջ Գաբրիել հրեշտակապետը այցելեց Երուսաղեմի Տաճարում ծառայող բարեպաշտ Զաքարիա քահանային: Նա հայտնեց, որ վերջինս Հովհաննես անունով մի որդի է ունենալու, որը լինելու է Փրկչի նախակարապետը: Սակայն քահանան կասկածեց այս խոսքերին, քանի որ ինքը և իր կինը խիստ ծեր էին: Այդ կասկածի համար նա պատժվեց և մինչև … Read more