Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին համար։

Ափնագյուղի գազալցակայանում այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան և գազի լիցքավորման ապարատը․ տուժածներ չկան

Հունվարի 4-ին, ժամը 21։26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գազալցակայանում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։05-ին, … Read more

Կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ձեր մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար: Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Ես դրանք շատ լավ զգում եմ, ջերմություն եմ ստանում դրանցից: Ուզում եմ բոլորին տոնական տրամադրություն մաղթել: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճանապարհորդությունն ինքդ քո ներսում … Read more

Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. «Հարգելի քաղաքացիներ, այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։ Խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։ Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։ Կենդանիները գտնվում են … Read more

Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ են կալանավորվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 2 բնակիչ տարբեր վարչական շրջաններում և մարզերում կատարում են բնակարանային գողություններ։ Գողության դեպքերի վերաբերյալ ոստիկանություն հաղորդումներ էին ներկայացրել նաև Կոտայքի մարզի բնակիչներ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հաղորդում տված Չարենցավանի բնակիչը … Read more

Չինաստանի առաջնորդը կողմ է ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը

Չինաստանը կողմ է Եվրամիության հետ համագործակցության ամրապնդմանը, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: «Չինաստանը և ԵՄ-ն պետք է ելնեն երկարաժամկետ շահերից, պահպանեն գործընկերային հարաբերությունների բնույթը, օբյեկտիվորեն ու ռացիոնալ կերպով վերաբերվեն տարաձայնություններին և լուծեն դրանք՝ հասնելով փոխշահավետ համագործակցության»,- «Սինհուա» գործակալությունը մեջբերում է Չինաստանի առաջնորդի խոսքերը՝ Պեկինում Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ: ՉԺՀ … Read more

Թրամփը չի բացառում Կոլումբիայի նախագահի դեմ գործողության իրականացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին թմրանյութերի ապօրինի շրջանառությանը աջակցելու մեջ և չի բացառել վենեսուելական գործողության նման գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Թրամփի խոսքով՝ Կոլումբիան «ղեկավարում է մի հիվանդ մարդ, ում դուր է գալիս կոկաին արտադրել և այն վաճառել ԱՄՆ-ում»: «Նա կոկաինի գործարաններ ունի»,— ասել է Թրամփը նախագահական փուլի լրագրողներին: Այն հարցին, թե … Read more

Թրամփը հույս է հայտնել, որ կկարողանա վերջ դնել Ուկրաինայի պատերազմին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կկնքվի «որոշ պահի»։ Նա նաև հույս է հայտնել, որ դա տեղի կունենա «մոտ ապագայում»։ Երբ նրան հարցրին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ներկայիս իրավիճակի մասին, ամերիկացի նախագահը պատասխանել է. «Կարծում եմ՝ մենք համաձայնության կհասնենք որոշ պահի, հուսով եմ՝ մոտ ապագայում», – ասել է … Read more

Արտակարգ դեպք՝ Լոռիում, 6-ամյա երեխա է այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Դեկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերինախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ստորին վերջույթների և որովայնի ձախ հատվածի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, … Read more

Խոցվել է 356 անօդաչու թռչող սարք, Ուկրաինան կորցրել է մոտ 1265 զինծառայող

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 356 անօդաչու թռչող սարք, երեք ավիառումբ և երեք HIMARS արկ են խոցել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Այդ ժամանակահատվածում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հատուկ ռազմական գործողությունների գոտում կորցրել են մոտ 1265 զինծառայող։ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական … Read more