Թալինի քաղաքապետի հայրն ու հորեղբայրները զբաղված են ապօրինություններով

Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը վերջին շրջանում հայտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում։ Տավրոս Սափեյանից դժգոհ է ամբողջ Թալինի ժողովուրդը, ընդգծում են, որ Թալինում խուժանական բարքեր են հաստատվել Սափեյանի կառավարման ժամանակահատվածում։ Թալինի քաղաքապետի ընտանիքին առնչվող մի բացահայտում էլ օրերս գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էր հրապարակել: Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպանը ուշագրավ մանրամասներ է հայտնել Տավրոս Սափեյանի ընտանիքին առնչվող … Read more

Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի «Կիդոբանի» առևտրի կենտրոնում. տեսանյութ

Թբիլիսիի «Կիդոբանի» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը սկսվել է առևտրի կենտրոնի խանութներից մեկում և տարածվել է երրորդ հարկ։ Ներկայում հրդեհը մարելու աշխատանքներ են տարվում։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 198 դիտում

Ողջունում եմ ձեր խիզախ քայլը. 13 քահանաներ միացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է 13 քահանաներին, ովքեր միացել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման ծրագրին: Վարչապետն այդ խիզախ քայլի համար շնորհակալություն է հայտնել բոլորին և նշել, որ ունեն իր, ՀՀ կառավարության աջակցությունը: Հիշեցնենք՝ Հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա … Read more

Կրթության նախարարն անգրագետ ա. հայ մարզիկը լավ ա արել, Ադրբեջանի անունը ջնջել ա. հարցում

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրությունը կպչուն ժապավենով փակելու համար տուգանվել է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ սպորտը պետք է մնա սպորտի մասին և ամեն մի մասնակցող պետք է պահպանի կանոնները։ Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և հարցրել քաղաքացիներին. «Բարոյակա՞ն է, որ կրթության նախարարը դատապարտել է … Read more

The Washington Times-ում հրապարակվել է Արման Թաթոյանի հոդվածը՝ Հայաստանի տարածքների օկուպացիայի մասին

The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում հրապարակվել է Արման Թաթոյանի հոդվածը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայի խնդրին: Ներկայացնում ենք հոդվածի ամենակարևոր թեզերը․ Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից ավելի քան 200 քառ․ կմ տարածք։ Օկուպացիայի հետևանքով սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, զրկված է ապրուստ … Read more

Իրանում ցուցարարներին հնարավոր է մահապատժի ենթարկեն

Թեհրանի դատախազ Ալի Սալեհին հայտարարել է, որ հանրային և պետական սեփականությունը վնասող և Իրանի իրավապահ մարմինների ու անվտանգության ուժերի հետ բախումներ և անկարգություններ հրահրողներն ու մասնակիցները կարող են մահապատժի ենթարկվել։ «Դատական համակարգի կարմիր գիծը երկրի քաղաքացիների անվտանգությունն է։ Ահաբեկիչների նկատմամբ մեր մոտեցումը կլինի զսպող, և նրանց պատիժը կլինի պետության դեմ պատերազմ սկսելու համար (իրանական օրենսդրության համաձայն՝ … Read more

Տոնական օրերին հրավառության հետևանքով արտակարգ դեպքեր են տեղի ունեցել․ կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ի հրավառության հետևանքով հանրապետությունում տեղի են ունեցել մի քանի արտակարգ դեպքեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 00։50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 27 խումբը «ձախ ձեռքի 4-րդ, 5-րդ մատերի ամպուտացիա» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա Միքայել Ս․-ին։ Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին … Read more

Բավրայի ճանապարհը վթարային է. բեռնատարները խրվել են ձյան մեջ

Գյումրի-Բավրա ճանապարհին վթարային իրավիճակ է։ Ձյան առատ տեղումները ճանապարհը դարձրել են դժվարանցանելի։ Վրաստան գնացող բեռնատարները խրվել են ձյան մեջ։ Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր հայ-վրացական սահմանի (Բավրա-Նինոծմինդա) անցակետի հերթերին։ Հայյտնել էինք, որ Վրաստան գնացող բեռնատարների վարորդները ստիպված են երկար սպասել հերթում։ Պատճառը՝ տեղացած առատ ձյունն է, որն ամբողջությամբ չի մաքրվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

Էջմիածնի հոսանքազրկման մասով ինֆորմացիա ունեմ․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր՝ հունվաի 9-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը չի կարողացել ավարտին հասցնել նախկին ղեկավարության կողմից սկսված 12,7 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը։ Նակին պաշտոնյան հավաստիացրեց, որ իրենք կարող էին հաջողությամբ ավարտել ներդրումային ծրագիրը։ Նախկին պաշտոնյան պատասխանեց նաև Էջմիածնում հոսանքազրկումների հետ կապված հարցին, նշելով, որ ինֆորմացիա ունի, սակայն … Read more