Aurora News | Ամեն ինչ կանենք Իրանի մտահոգությունները փարատելու համար. Փաշինյան

Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր ենք, ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ-ի՝ մեզ համար բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ,  ճեպազրույցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2018 թվականից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա իրողություն … Read more

Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան

«Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման հարցը»: Այս մասին Կառավարության հունվարի 15-ի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բենզինի գնի էժանացմամբ պայմանավորված հեղուկ գազի թանկացման մասին քննարկումներին: Խոսելով ամեն տարվա դեկտեմբերին Լարսի ճանապարհի փակման հետ կապված խնդիրների և դրանց հետևանքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ դա ևս … Read more

Վրաստանը կգերազանցի Հայաստանին և Թուրքիային. ՄԱԿ-ի տնտեսական աճի տվյալները 2026 թվականի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 15 Հունվար, 2026 13:16 ՄԱԿ-ի նոր «Աշխարհի տնտեսական իրավիճակը և հեռանկարները 2026» զեկույցի համաձայն Վրաստանը կպահպանի իր տարածաշրջանի ամենադինամիկ երկրներից մեկի կարգավիճակը և կդառնա տնտեսական աճի առաջատարը, գրում է e-osetia.ru–ն։ Կազմակերպությունը գնահատել է, որ Վրաստանի տնտեսությունը 2025 թվականին աճել է 7.5%-ով։ Այդ բարձր աճի տեմպը, կանխատեսվում … Read more

Aurora News | Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սիրիայի երկու քաղաքացիների հանձնումը կապ չունի Հայաստանին հանձնված չորս գերիների հետ

4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն: Այս մասին ասյօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը: «Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,– ասել է նա:

Երևանում մերկասառույցի պատճառով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել

Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել է երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։ Ինչպես դեպքի … Read more

Ապարանի համայնքապետարանի ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները կաշառք են ստացել  մի շարք բնակիչներից

Հասարակություն 15.01.2026 | 13:17 Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման … Read more

Aurora News | 2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ. Սինանյան

2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ Իրանում ՀՀ դեսպանատան հետ … Read more