«Մանչեսթեր Սիթին» խոշոր տրանսֆեր հաստատեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է անգլիական «Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոյի տեղափոխության մասին։ Գանացի ֆուտբոլիստն Անգլիայի 10-ակի չեմպիոնի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։ Նրան ցանկանում էին ձեռք բերել նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Տոտենհեմը»։ Բրիտանական մամուլի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո։ Անտուան Սեմենյոն 2023 թվականից էր…

Aurora News | Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի վրա երկրորդ հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան համագործակցում է Միացյալ Նահանգների հետ, այդ իսկ պատճառով նա չեղարկել է երկրի վրա հարձակումների երկրորդ ալիքը: Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է իր Truth Social էջում։ «ԱՄՆ-ն և Վենեսուելան շատ լավ են համագործակցում, ուստի ես չեղարկել եմ նախկինում սպասվող հարձակումների երկրորդ ալիքը», – ասել է Թրամփը գրառման … Read more

ԱՄՆ-ն մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Մեքսիկայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով կհարվածի թմրակարտելներին ցամաքում, գրում է The Hill-ը։ «Մենք սկսելու ենք պայքարել կարտելների դեմ տեղում։ Կարտելները վերահսկում են Մեքսիկան»,- ասել է Թրամփը Fox News-ի «Hannity» հաղորդման եթերում՝ առանց մանրամասնելու իր ծրագրերը։ Նրա մեկնաբանությունները հաջորդել են Կարիբյան ծովում և ջրային այլ տարածքներում, ենթադրաբար, թմրանյութեր տեղափոխող նավերի վրա…

Բողոքի ցույցերն Իրանում դառնում են անվերահսկելի. հրկիզվել են կառավարական շենքեր, զոհերի թիվն աճում է

Իրանի իշխանությունները ամբողջությամբ անջատել են ինտերնետը երկրում՝ անցյալ տարվա վերջից ի վեր շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, ըստ NetBlocks ցանցային ակտիվության մոնիթորինգի ծառայության։ Սկզբում անջատումները գրանցվել են Քերմանշահ քաղաքում, սակայն թվային անջատումը հետագայում տարածվել է երկրի այլ շրջաններում։ Ընկերությունը հայտարարել է, որ խափանումները կապված են կառավարության թվային գրաքննության ուժեղացման հետ։ Ինտերնետի անջատումը կտրուկ նվազեցնում է … Read more

Ալիևի համար ՀՀ-ի հետ հրադադարը հետևանք է հայկական կողմի կամավոր միակողմանի զիջումային քաղաքականության․Մելոյան

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը գրել է. «Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք։ Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում, պատրանք է և լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։ Ակնհայտ է, որ Ալիևի համար Հայաստանի հետ … Read more

Aurora News | Վարդան Ղուկասյանի առողջությունը վտանգված է կալանքի պայմաններում. Փաստաբան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հունվարի 7-ին տեղափոխվել է հիվանդանոց։ Aysor.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասել է, թե միշտ բարձրաձայնել են, որ Վարդան Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի։ «Դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու և՛ հիվանդությունների բնույթը, և՛ դրանց համատեղելիությունը կալանքի հետ։ Հիմա այս հարցերի շրջանակում պարոն Ղուկասյանը տեղափոխվել … Read more

Ուկրաինայում «Օրեշնիկ»-ի հարվածից ստեղծվել է էներգետիկ կոլապս․ նոր մանրամասներ

Ուկրաինայից Yerkir.am-ի գործընկերը հայտնում է, որ հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը, մոտ ժամը 23:30-ից սկսած օդային տագնապի շչակները որոտացել են երկրի գրեթե ողջ տարածքում։ Ռուսաստանը կիրառել է անօդաչու սարքեր, «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ և բալիստիկ զինատեսակներ։ Ինչպես հայտնել էինք Ռուսաստանը հայտարարել էր, որ կիրառել է «Օրեշնիկ» տեսակի բալիստիկ հրթիռ։ Թիրախին հարվածելու պահին այն զարգացրել է ժամում 13 հազար … Read more

Թրամփը Իրանին սպառնացել է «դժոխքով»՝ ցուցարարներին սպանելու դեպքում, միաժամանակ, հրաժարվել հանդիպել շահի որդու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին պատասխան միջոցներով, եթե Իսլամական Հանրապետությունը ճնշի վերջին երկու շաբաթներին փողոց դուրս եկած ցուցարարներին։ «Ես նրանց տեղեկացրել եմ, որ եթե սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են իրենց անկարգությունների ժամանակ, մենք նրանց շատ ուժեղ հարվածելու ենք»,- ասել է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում, գրում է The … Read more

Aurora News | Հետ է կանչվել NAN-ի որոշ խմբաքանակներ. ՍԱՏՄ

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված … Read more

Ինչ ապրանքներ ՀՀ-ից կարտահանվեն Ադրբեջան․ Պապոյանը ներկայացնում է քննարկվող ցանկը

Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Ադրբեջանական ընկերություններ էլ կան, որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքեր ներմուծելու։ Ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքերի ցանկ է ներկայացրել, որը իրենց հետաքրքրում է, … Read more