Ալի Խամենեիի դեմ մահափորձը համարժեք է Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի հայտարարմանը. Մասուդ Պեզեշկիան

19 Հունվար, 2026 12:19 Միջազգային Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ մահափորձը համարժեք է Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի հայտարարմանը։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը այս մասին գրել է իր X-like էջում։ Նա նշել է, որ եթե Իրանի ժողովուրդը դժվարություններ և ծանր իրավիճակներ է ապրում, ապա դրա հիմնական պատճառներից մեկը … Read more

Aurora News | Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին չշահարկել «չինական սպառնալիքը» Գրենլանդիայի հարցում

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի այսպես կոչված «չինական սպառնալիքի» օգտագործումը՝ որպես սեփական շահերը առաջ մղելու պատրվակ։ Նա այդ մասին ասել է այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գո Ցզյակունի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ շաբաթ օրը հնչեցրած հայտարարությանը, ըստ … Read more

Եթե Պանթեոն գնացող ծնողից էլ պիտի գումար վերցնեմ, էլ ապրում եմ՝ ի՞նչ անեմ. տաքսու վարորդները որդեկորույս մորից գումար չեն վերցել

Արցախյան 44-օրյա պատերամում որդիներին կորցրած Ալլա Աբրահամյանը գրում է.   «Այսօր Էջմիածինից տաքսի պատվիրեցի որ գնամ Եռաբլուր,իմ երկու որդիների շիրիմին։Վարորդը 30_ ին մոտ տղա էր,ասեց խնդրում եմ չեղարկեք պատվերը, եթե Պանթեոն գնացող ծնողից էլ պիտի գումար վերցնեմ էլ ապրում եմ ինչ անեմ։   Եռաբլուրից տուն հետ գնալուց նորից պատվիրեցի,եկավ մի պապիկ,հասցրեց տուն գումարը չվերցրեց,ասեց քո … Read more

Հնդկաստանը Հայաստան է մատակարարել Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը․ HBL

Քաղաքականություն 19.01.2026 | 11:23 Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կիրակի Նագպուրում գտնվող «Solar Defence and Aerospace Limited» (SDAL) գործարանից տվել է Pinaka-ի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի Հայաստան արտահանման մեկնարկը, գրում է The Hindu Business Line-ը։ Նշվում է, որ Հայաստանը նախկինում համաձայնագիր էր ստորագրել չորս Pinaka մարտկոցների մատակարարման համար, որը ներառում էր բազմափողանի համակարգերի և այլ … Read more

Նորբերտո Բալեկյանը տեղափոխվել է «Բարակաս Սենտրալ»

Արգենտինական «Բոկա Խունիորսի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կշարունակի «Բարակաս Սենտրալում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Արգենտինական ակումբը վարձակալել է 29-ամյա ֆուտբոլիստին։ «Բարակաս Սենտրալը» ներկայացնում է Արգենտինայի ուժեղագույնների դիվիզիոնն ու խաղում է նաև Սուդամերիկանայի գավաթում: Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2024թ․ օգոստոսից վարձավճարով հանդես էր գալիս արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմայում», որի կազմում անցկացրած … Read more

Հղի կնոջը դանակահարած ամուսինը նույն կերպ է վարվել նաև իր կնոջը փրկող տաքսու վարորդի հետ. մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ 19 Հունվար, 2026 11:33 SHAMSHYAN.com-ը հունվարի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, երբ ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում մարմնական … Read more