«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ․-ն իր կնոջը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։ Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, մայրը առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկը ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ … Read more

Թուրքիայի իշխանությունները բնակվարձերի թանկացումը կապում են ռուսական S-400-ների գնման հետ

Թուրքիայի սոցիալական ցանցերում լայն արձագանք է ստացել մի տեսանյութ, որտեղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) տեղական կառույցի ներկայացուցիչը բնակարանների բարձր վարձավճարները փորձում է հիմնավորել Ռուսաստանից «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Տեսանյութում քաղաքացուհին դժգոհում է, որ բնակարանների վարձավճարները չափազանց բարձր են, ինչին իշխող կուսակցության ներկայացուցիչը պատասխանում է. «Մենք S-400-ներն ենք գնել, … Read more

Դատարանը բավարարել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցադիմումի միջնորդությունը՝ վերականգնելով նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տեղեկացրել է «Առաջին լրատվական»-ին, որ քիչ առաջ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։   Ավելի վաղ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնել էր, որ  հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, այս մասին … Read more

Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնությանը. դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղերձը

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլ-ը  անդրադարձել է վիզայի պատճառով Եվրոպայի առաջնությանը հայ գեղասահորդների չմասնակցելու խնդրին ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը Միացյալ Թագավորության պաշտոնական Facebook-յան էջի միջոցով արձագանքել է վիզայի պատճառով Եվրոպայի առաջնությանը հայ գեղասահորդների չմասնակցելու խնդրին։ «Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի … Read more

Դատարանը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին վերականգնել է թեմի առաջնորդի պաշտոնում – CIVILNET

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանի որոշմամբ կվերականգնվի Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Այս մասին հայտնում են ՍիվիլՆեթի աղբյուրները։ Տեղեկությունը նաև Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է հայտնել «Լուրեր»-ին։ Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Մայր Աթոռին։ Հայց մակագրվել է Արմավիրի մարզի դատավոր Էդգար Հովհաննիսյանին, … Read more

Հայտնաբերվել է անհայտ որոնվող տղամարդու մարմինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ «Կասկադ» համալիրի կիսակառույց շինության մոտ, քարերի վրա դի կա։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ … Read more

Ձնամաքրման աշխատանքներ Վարդենյաց լեռնանցքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Հ-79, Վարդենյաց լեռնանցք, ձյան մաքրման աշխատանքներից: Մանրամասները տեսանյութում:

Aurora News | Ռեզա Փահլավին կոչ է անում հարված հասցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին

Ռեզա Փահլավին կոչ է անում հարված հասցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները: «Առաջնային հարցն այն է, թե ինչն է ավելի շատ վնասելու ռեժիմին՝ ճնշող ապարատի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական և կիսառազմական միջոցների ոչնչացումը: Հետևաբար, ես պաշտպանում եմ թիրախային հարձակումները, որոնք կանխում են ներքին ճնշումը և ահաբեկչությունը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ … Read more

Նարեկ Սամսոնյանն արդեն ութերորդ օրն է հացադուլ է իրականացնում, նրա փաստաբանն ահազանգում է, որ Նարեկն ունի վիրահատության կարիք. պատգամավոր

Հայաստանում այսօր կա քաղբանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է գտնվում է կալանքի տակ «հետույք» բառը փոդքաստի ընթացքում արտաբերելու համար։ Նարեկ Սամսոնյանն արդեն ութերորդ օրն է հացադուլ է իրականացնում, նրա փաստաբանն ահազանգում է, որ Նարեկն ունի վիրահատության կարիք։ Ու այս ողջ ընթացքում քաղբանտարկյալին չեն այցելել ոչ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող Anahit Manasyan-ը, ոչ է ՄԻՊ աշխատակազմից որևէ … Read more