Վագիֆ Խաչատրյանին վիրահատում են․ ի՞նչ է հայտնի

Life 22 Հունվար, 2026 16:38 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին MediaHub-ի տեղեկություններով՝ Վագիֆ Խաչատրյանն այս պահին վիրահատվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում։  Երեկ MediaHub-ը զրուցել էր Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանի հետ, ով նշել էր, որ Վագիֆ Խաչատրյանի մոտ ախտորոշվել … Read more

Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում

 Տնտեսություն 22 Հունվար, 2026 16:10 Ստացիր աշխատավարձդ IDBank-ի Mastercard Standard քարտով և մինչև մարտի 20-ը ստացիր մինչև 2% քեշբեք 1000+ ՀՀ դրամի տեղական ու միջազգային վճարումներից: Արշավից օգտվելու համար պետք է պարզապես միանալ IDBank-ի IDSalary աշխատավարձային փաթեթին։ Արշավի ընթացքում կամ դրա ավարտից հետո … Read more

Չկանխվեցին միլիոնավոր դրամների կոռուպցիոն սխեմաները (տեսանյութ)

22 Հունվար, 2026 16:08 ՊԵԿ-ում գրեթե 1 միլիարդ դրամի պարգևավճար բաժանվեց, միևնույնն է չկանխվեցին միլիոնավոր դրամների կոռուպցիոն սխեմաները՝ հնարավոր բոլոր նրբերանգներով։ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Մոսկվայում Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի ձերբակալելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձը 2025 թվականի դեկտեմբերին ժամանել է Մոսկվա «Մոլդովայի անվտանգության ծառայության համար ՌԴ անվտանգության դեմ ուղղված առաքելություն կատարելու համար»։ Առգրավված կապի սարքավորումների մեջ հայտնաբերվել է մոլդովացի հետախուզության աշխատակցի հետ նամակագրություն, որը հաստատում … Read more

TRIPP-ի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով․ Հայկ Մամիջանյան

TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանակներում: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ռազմավարական գործընկերության պայմանագրեր է կնքել ամերիկյան խոշորագույն ներդրումային հիմնադրամների՝ Brookfield Asset Management-ի, BlackRock-ի և GIP-ի հետ: Ենթադրվում է համագործակցություն՝ այդ թվում նաև ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ ոլորտներում: Ո՞րն է երաշխիքը, … Read more

Այս ամիս 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ընկերությունների վճարած հարկերից

Երեկ, այսօր և վաղը՝ երեք օրում, ՀՀ պետբյուջե կփոխանցենք շուրջ 1.000.000.000 դրամ հարկ։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Այս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։ Հուսով եմ՝ այս գումարները չեն ուղղվի պարգևավճարների»,– գրել է նա։

Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելը գովազդային հայտարարություն է

Կապանի օդանավակայանի հնարավոր միջազգային շահագործման հարցը կրկին հայտնվել է կառավարության օրակարգում։ Այսօր կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններին, ինչի արդյունքում իրավական նոր դաշտ է ձևավորվում օդանավակայանների կառավարման և կարգավիճակի փոփոխության համար։ Քննարկման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրացրեց Կապանի «Սյունիք» օդանավակայանի հնարավոր … Read more

Դավիթ Խաչատրյանը կազատվի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից

Դավիթ Խաչատրյանը 2026 թվականի հունվարի 22-ից կազատվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր նախարարի տեղակալի լիազորությունները դադարեցնելու մասին:

Երևի Նիկոլը հրեա է, դրա համար զոհերի հիշատակի օրը հրեաների ցեղասպանության օրն են դրել․ հարցում

Հունվարի 27-ն այսուհետև կնշվի որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։ Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, չկա հատուկ օր՝ նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց … Read more

Aurora News | Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհված լրագրողների թիվը հասել է 260-ի

Գազայում Պաղեստինի կառավարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհված լրագրողների ընդհանուր թիվը հասել է 260-ի։ Ցուցանիշը աճել է այն բանից հետո, երբ այսօր օդային հարվածի արդյունքում զոհվել են ևս երեք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Գազայի կառավարության Մեդիա գրասենյակի հաղորդմամբ՝ վերջին հարվածի հետևանքով մահացել են լրագրողներ Աբդուրրաուֆ Սամիր Շաաթը, Մուհամմադ Սալահ Քիշտան և Անաս Աբդուլլա Գունեյմը, որոնք համագործակցել են … Read more