Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների uպառնալիքներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների սպառնալիքներն անընդունելի են, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իրանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունը։ Մոսկվան զգուշացնում է ծանր հետևանքների մասին նրանց համար, ովքեր պլանավորում են արտասահմանից ոգեշնչված անկարգությունները որպես պատրվակ օգտագործել Իրանի դեմ 2025 թվականի հունիսին … Read more

Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ

 Քաղաքականություն 13 Հունվար, 2026 10:55 Հայաստանում իրավական պետության գաղափարը վաղուց է բախվել իրականության կոշտ պատին։ Այն, ինչ վերջին տարիներին ներկայացվում է որպես դատաիրավական գործընթաց, ավելի ու ավելի ակնհայտորեն վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքակազմի։ Բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող ճնշումները դրա ամենախոսուն դրսևորումներից … Read more

ԱՄՆ-ն ամերիկացիներին զգուշացնում է՝ «հենց հիմա հեռացեք Իրանից» – CIVILNET

ԱՄՆ-ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիր, քանի որ անկարգությունները շարունակում են սրվել։ «Հենց հիմա եռացեք Իրանից»,- ասված է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան էջում։ ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին պլանավորել Իրանից հեռանալն առանց ԱՄՆ կառավարության օգնության։ «Եթե չեք կարող հեռանալ, գտեք անվտանգ վայր ձեր բնակարանում կամ այլ անվտանգ շենքում», … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 13/01/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունվարի 13-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 382.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 442.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 446.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.79 դրամ (+0.05 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.91 դրամ (+0.06 դր.): Կանխիկ … Read more

Թրամփը մաքսատուրքեր է սահմանում «Իրանի հետ գործ ունեցող» բոլոր երկրների հանդեպ

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործնական հարաբերություններ ունեցող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Միացյալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար: Այս որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում: 

Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարը «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես կգան

Հունվարի 13-14-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։ «Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն»,- ասված է հաղորդագրությունում։ Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Վահագն Խաչատուրյանը վերջին պահին փոշմանել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը տարեվերջին որոշել է այցելել առաջնագիծ, թերեւս վերականգնել նախկին նախագահների կողմից տարիներ շարունակ ավանդական դարձած տարեվերջյան այցերը սահման պահող զինվորներին, նախապես տեղեկացվել է նրա այցի մասին, որը նախատեսված է եղել Երասխի հատվածում։ Խաչատուրյանի այցին ընդառաջ, մի քանի օր … Read more

Նիկոլ Փաշինյանն ուղղակի ստել է․ Նաիրի Սարգսյան

 Քաղաքականություն 13 Հունվար, 2026 10:35 Նիկոլ Փաշինյանը ստել է, պարզ մանիպուլյացիա և կեղծիք է ներկայացրել, վերջին հրապարակած տվյալներով՝ աղքատության մակարդակը ՀՀ-ում 40% է: Դա այն պարագայում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը 80,000 դրամի շրջանակներում է, իսկ աղքատության վերին գիծը` 60,000 դրամ: Այս մասին ասել է … Read more

Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի

 Բաց մի թողեք 13 Հունվար, 2026 22:33 Mattel-ը հայտարարել է աուտիզմ ունեցող նոր Բարբիի մասին, որը միանում է իր Fashionistas շարքին, որը ստեղծվել է ներառականությունը նշելու համար։ Հավաքածուն արդեն ներառում է Դաունի համախտանիշով Բարբի, կույր տիկնիկ, Բարբի և Քեն՝ վիտիլիգոյով, և այժմ ավելացվում … Read more

Շոյգուն դատապարտել է Իրանի «ներքին գործերին միջամտելու օտարերկրյա ուժերի փորձը»

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ զրույցում դատապարտել է երկրի «ներքին գործերին միջամտելու օտարերկրյա ուժերի վերջին փորձը»: Շոյգուն նաև ցավակցություն է հայտնել ամբողջ երկրում բողոքի ցույցերի ընթացքում մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են «ավերածություններ … Read more