«Տեքս» ՓԲԸ-ի հետ էլեկտրասյուների վարձակալության պայմանագիրը դադարեցվել է. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ դադարել է ՀԷՑ ՓԲ և «Տեքս» ՓԲ ընկերությունների միջև 2021 թվականի մարտի 1-ին կնքված վարձակալության պայմանագիրը, որի շրջանակներում վարձատուն պարտավորված է եղել վճարի դիմաց վարձակալի օգտագործմանը և տիրապետմանը հանձնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող էլեկտրասյուները։ Ինչպես հայտնել են ՀԷՑ-ից, արդյունքում համաձայն պայմանագրով սահմանված … Read more

5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքի մասին

Ինչպես հայտնել էինք հունվարի 14-ին, Երևանի Աբովյան 25 հասցեի մոտակայքում տեղի էր ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որի ընթացքում գործի էր դրվել օդաճնշիչ ատրճանակ։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված … Read more

Հայաստանն ու Ադրբեջանը Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածում համատեղ ստուգում են անցկացրել

Քաղաքականություն 15.01.2026 | 17:47 Հունվարի 15-ին ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգում են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածի ներկայիս ենթակառուցվածքային վիճակի։ Ադրբեջանական AZERTAC-ին Ադրբեջանի Նախարարների կաբինետից հայտնել են, որ ստուգման նպատակն էր՝ գնահատել երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը մասնագիտացված երկաթուղային շինարարական սարքավորումների շահագործման համար՝ ենթակառուցվածքների վերականգնման համապատասխան միջոցառումների համալիրի իրականացման համար։ Ստուգման ընթացքում կողմերը մտքեր են … Read more

ՌԴ ՆԳՆ կենտրոնում նռնակ է պայթել․ 9 մարդ վիրավորվել է

Քաղաքականություն 15.01.2026 | 17:30 9 մարդ վիրավորվել է ՌԴ Կոմիի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում Ներքին գործերի նախարարության մասնագիտական ​​​​պատրաստման կենտրոնում լուսարձակող նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Կոմիի Առողջապահության նախարարությունը, գրում է Current time-ը։ «Վիրավորները հոսպիտալացվել են հանրապետական ​​կլինիկական հիվանդանոց ու Եժվինի քաղաքային հիվանդանոց: Մեկ մարդ հրաժարվել է հոսպիտալացումից, նրան տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել: Չորս հիվանդների … Read more

Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Քաղաքականություն 15.01.2026 | 17:16 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի ու Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և … Read more

Բաքուն արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի բլոգերին ու լրագրողներին հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել

Քաղաքականություն 15.01.2026 | 17:07 Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հեռակա կարգով դատապարտել է արտասահմանում բնակվող ու Ադրբեջանի իշանություններին քննադատող ադրբեջանցի բլոգեր Աբիդ Գաֆարովին և լրագրողներ Սևինջ Օսմանգըզիին և Բեյդուլլա Մանաֆովին։ Դատավոր Նիգար Իմանովայի նախագահությամբ անցկացված դատավարության ընթացքում նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Նրանք հիմնականում մեղադրվում են «պետության դեմ բացահայտ կոչերի», «կրկնվող հանցագործություններ կամ մի խումբ … Read more

Էսօրվանից պիտի պատրաստվենք․ Փաշինյանը՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 15.01.2026 | 16:56 «Երեկ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարության անունից տարածվեց TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Եվ կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջանակային մակարդակում … Read more

Տարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին՝ ըստ ԿԲ տվյալների – Armenia Today

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 15-ին, կազմել է 379,42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,91 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441,46 դրամ (նվազել է 1,78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,8278 դրամ (նվազել է 0,01 դրամով):

Զավեն Անդրիասյանին ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում է շնորհվել

ՖԻԴԵ-ն Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 119 դիտում