Ձեր զավակները աղոթքով սպասում են, որ կրկին Ճրագալույցի լույսը իրենց ընտանիք տանեն Ձեր ձեռքում վառվող ճրագից, սիրելի Սրբազան Հայր. Արագածոտնի թեմ

Ձեր զավակները աղոթքով սպասում են, որ կրկին Ճրագալույցի լույսը իրենց ընտանիք տանեն Ձեր ձեռքում վառվող ճրագից, սիրելի Սրբազան Հայր: Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մե՜ծ ավետիս:

Տոնական օրերին պարեկների իրականացրած ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News Դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2121 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 223 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 147, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, չամրակապված վարելու՝ 124, … Read more

Վենեսուելան՝ երկաթի հանքաքարի համաշխարհային խոշոր պաշարներով

Վենեսուելայի երկաթի հանքաքարի պաշարները գնահատվում են մոտ 428 միլիարդ դոլար, ինչը երկիրը դասում է այս ռեսուրսով աշխարհի առաջատարների շարքին։ Երկրում կա շուրջ 4 միլիարդ տոննա երկաթի հանքաքար, և այդ ցուցանիշով Վենեսուելան զբաղեցնում է 12-րդ տեղը աշխարհում։ Մեկ տոննայի միջինում 107 դոլար գնով՝ ընդհանուր արժեքը հասնում է հարյուրավոր միլիարդների։Գործառնական մարժան կարող է գերազանցել 40–50%, ինչը տեսականորեն … Read more

Ինչ է արվում թափոնի հետ, ինչպես և ինչու․ մոլորակի վրա աղբի համար այլևս տեղ չկա

Մեր մոլորակի վրա աղբի համար տեղ գտնելն այլևս հեշտ բան չէ։ Աշխարհը փորձում է անել հնարավորը՝ թափոնների քանակը կրճատելու, կառավարելի ու վերահսկելի դարձնելու համար։ Հայաստանում ևս այս ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, հիմնականում՝ Եվրոպական միության և անդամ երկրների ֆինանսավորմամբ։ Ինչ է արվում աղբի հետ, ինչպես և ինչու հարցերի պատասխանը` ռեպորտաժում։

Aurora News | Նիկոլ Փաշինյանը սաղմոսով է շնորհավորել Սուրբ Ծնունդը

Սիրելի ժողովորդ, Սուրբ ծննդյան ճրագալույց է, և ես ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը շնորհավորել Սաղմոսով: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սաղմոս 63: Զրպարտողների պատիժը Աստված, երբ աղաչեմ քեզ՝ աղոթքս լսիր, թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից և անօրինություն գործողների բազմությունից: Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները և իրենց աղեղները լարեցին … Read more

Aurora News | Մեկ շաբաթում գրանցվել է 679 դեպք․ ՆԳՆ ՓԾ տվյալներ

2025թ․ դեկտեմբերի 29-ից 2026թ․ հունվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, մերկասառույցի՝ 58, պայթյունի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, առատ ձյան՝ 13, ձնաբքի՝ 4, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 6, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 37, ինչպես նաև՝ … Read more

Aurora News | Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդը համագործակցություն է առաջարկել ԱՄՆ-ին․ մանրամասներ

Կարակասը շարունակում է հավատարիմ մնալ հարևանների հետ խաղաղ համակեցությանը՝ ձգտելով ապրել առանց արտաքին սպառնալիքների, հարգանքի ու միջազգային համագործակցության մթնոլորտում՝ հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Instagram-ի իր էջում հրապարակված բաց նամակում քաղաքական գործիչը համագործակցության կոչ է արել ԱՄՆ կառավարությանը։ Քաղաքական գործիչը նաև ուղղակի դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ երկու ժողովուրդներն ու … Read more

Ավտոմեքենայում հայտնաբերվել է 74 կգ ավելի սիգ և մոտ 2 կգ ձկնկիթով տարա

Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները շարունակում են պայքարը ձկնագողության դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Ծառայողները հերթական արդյունքը գրանցել են դեկտեմբերի 31-ին։ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կանգնեցրել են Նորատուս գյուղի 34-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 74 կգ ավելի 193 սիգ և մոտ 2 կգ ձկնկիթով 14 տարա։ Վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել … Read more

ԲԿ-ներում անորոշ վիճակ է. նախարարի հրաման չկա, ապահովագրական համակարգը փաստացի չի գործում

05.01.2026 | 17:29 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոստացել էր, որ 2026 թ. հունվարի 1-ից լիարժեք կգործի առողջության ապահովագրության համակարգը: Այսօր հունվարի 5-ն է` 2026 թ. առաջին աշխատանքային օրը, և ԲԿ-ներում չգիտեն` ինչպես պետք է աշխատեն, քանի որ ասացին` նախարարի հրաման դեռ չկա: Թե´ հիվանդանոցներում, թե´ պոլիկլինիմաներում բժիշկները անհասկանալի իավիճակում են հայտնվել, քանզի ո՛չ հրաման ունեն, ո՛չ ուղեցույց, … Read more

ՖՈՏՈ․ Քննարկվել է Առողջապահության նախարարության գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը: Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը … Read more