Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 1-ին ձնառատ առավոտվա տեսանյութով է կիսվել Կառավարական ամառանոցից։   Նա նշել է, որ Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ։ «Ըստ էության երեկվա այդքան բազմամարդությունը Հանրապետության հրապարակում ընկալում ենք որպես ուղերձ, որ նման միջոցառումների պահանջարկը Հանրապետության հրապարակում Ամանորի գիշերը մեծանում է»,-ասում  է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամստերդամում եկեղեցու հրդեհից փլվել են աշտարակն ու տանիքը

Telegraaf թերթի փոխանցմամբ՝ 1872 թվականին Ամստերդամում կառուցված Վոնդելկերկ եկեղեցում գիշերը բռնկված հրդեհի պատճառով փլուզվել են աշտարակը, կենտրոնական հատվածը և տանիքը, չնայած պատերը մնացել են անվնաս։Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր տարվա նախօրեին Ամստերդամի գրեթե 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները Վոնդելկերկ եկեղեցում հրդեհը մարել են ժամը 11:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 13:00-ին)։ Քամին և եկեղեցու … Read more

Պետության ղեկավարը չի կարող անընդհատ ու ամեն ինչ զիջել. եթե այս գործընթացը շարունակվեց, ամեն ինչ է զիջվելու, ՀՀ-ի տերն ու տիրականը լինելու են թուրք-ադրբեջանական բաշիբոզուկները. Բալասանյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ 2026 թվականը Հայաստանի ու հայ ազգի համար լինելու է բախտորոշ տարի։ «Այս տարի ըստ էության դրվելու է Հայաստան պետության լինել-չլինելու հարցը։ Գուցե լինեն մարդիկ, որոնք ասեն, որ այդպես չէ, բայց անհրաժեշտ է իրավիճակին սթափ նայել և հասկանալ, որ տարածք ունենալը դեռևս պետություն չէ։ Պետության … Read more

Հունվարի 1-ից ի՞նչ չափորոշիչներ են ուժի մեջ կմտնում ԵԱՏՄ երկրներում

https://arm.sputniknews.ru/20260101/hunvari-1-ic-inch-chapvorvoshichner-en-uzhi-mej-kmtnum-eatm-erkrnerum-97369438.html Հունվարի 1-ից ի՞նչ չափորոշիչներ են ուժի մեջ կմտնում ԵԱՏՄ երկրներում Հունվարի 1-ից ի՞նչ չափորոշիչներ են ուժի մեջ կմտնում ԵԱՏՄ երկրներում Sputnik Արմենիա Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը, ինչպես նաև ընդլայնվում է ապրանքների ցանկը, որոնց վրա անհրաժեշտ է QR կոդի… 01.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-01T21:29+0400 2026-01-01T21:29+0400 2026-01-01T21:29+0400 եվրասիական տնտեսական միություն (եատմ) … Read more

Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 53,4%

Հարավային Կովկասի երկրների շարքում Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձրն է։ Դրա մասին են վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները։ Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 53,4%։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 34,2%, Ադրբեջանում՝ 22,4%, Թուրքիայում՝ 24,3%, Ռուսաստանում՝ 23,1%, իսկ Իրանում՝ 35,6%։ Աշխարհում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ամենաբարձր ցուցանիշը Ճապոնիայում է՝ 230%։

Պարտապանի ելքի իրավունքը կարող է սահմանափակվել

Հայաստանում կարող է սահմանափակվել հետախուզվող պարտապանի՝ երկրից դուրս գալու իրավունքը, եթե դատական ակտը հնարավոր չէ կատարել առանց նրա անձնական մասնակցության: Այս նոր կարգավորումը սահմանված է «Կատարողական վարույթի մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ 2026թ. հունվարի 1-ից։ «Կատարողական վարույթի մասին» օրենքն ընդունվել է 2024թ. ապրիլի 11-ին: Նոր կարգավորմամբ՝ հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է … Read more

Թաիլանդում հայտնաբերվել է վայրի կատու, որին 30 տարի անհետացած էին համարում

Live Science-ը հաղորդում է, որ Թաիլանդի «Արքայադուստր Սիրինդհորն» վայրի բնության արգելոցում տեղադրված թակարդային տեսախցիկները նկարահանել են մի քանի կատուների, որոնք նախկինում համարվում էին անհետացած երկրում։ Տափակագլուխ կատուն (Prionailurus planiceps) համարվում էր «հավանաբար անհետացած» 1995 թվականից ի վեր։ Այն Հարավարևելյան Ասիայի ամենաքիչ ուսումնասիրված գիշատիչներից մեկն է։ Մոտավորապես 2 կգ քաշով կենդանին ունի կարճ մարմին՝ բարակ ոտքերով։ … Read more

ԶՈՒ նվագախմբի ևս մեկ տոնական կատարում. ՊՆ

21:03 01.01.2026 «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ … Read more