Զելենսկին՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքների մասին. փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնականացման

Քաղաքականություն 08.01.2026 | 20:51 ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, պատրաստ է. հաջորդ քայլը դրա վերջնական մշակումն է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Telegram ալիքին։ «[Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար] Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր թիմի՝ երեկ Ֆրանսիայում կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Ուկրաինայի … Read more

Նովոռոսիյսկ ուղևորվող լցանավը Թուրքիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել

Քաղաքականություն 08.01.2026 | 20:24 Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ ուղևորվող «Elbus» լցանավը հունվարի 7-ի երեկոյան Թուրքիայում Սև ծովի ափերի մոտ հարձակման է ենթարկվել անհայտ անօդաչու թռչող սարքի կողմից, հաղորդել է թուրքական Ortadogu պարբերականը։ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի կամ այլ երկրների իշխանությունների կողմից որևէ հայտարարություն այս կապակցությամբ չի եղել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Lloyd’s List-ի տեղեկացմամբ էլ՝ հունվարի … Read more

ՌԴ իշխանության որոշ անդամներ ակնարկել են՝ Փաշինյանը դեռ ո՞ղջ է․ չե՞ք պատկերացնում՝ ինչ է կատարվում․ Լուսինե Բադալյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ընդդիմության մեղադրանքներին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստորագրելով եկեղեցու բարենորոգման մասին հանձնախմբի ստեղծման փաստաթուղթ՝ 10 եպիսկոպոսների հետ միասին, միջամտել է Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին և խախտել Սահմանադրությունը։ Պատասխանելով դիտարկմանը, թե ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ այդ արարքը ենթադրում է 10-15 տարվա … Read more

Թուրքիան պատրաստ է օգնել Սիրիայի կառավարությանը քրդական ուժերի դեմ պայքարում

Քաղաքականություն 08.01.2026 | 19:59 Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են «աջակցել» Սիրիայի կառավարությանը՝ հյուսիսարևմտյան Հալեպ քաղաքում քուրդ զինյալների դեմ պայքարում, եթե Դամասկոսն օգնություն խնդրի, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարության պաշտոնյան, գրում է Turkish Minute-ը։ Նա լրագրողներին ասել է, որ Թուրքիան «աջակցում է Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ» և «ուշադիր հետևում է» հյուսիսում տեղի ունեցող զարգացումներին։ Այս … Read more

Թուրքիայի շրջաններում սաստիկ փոթորիկ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստամբուլում ուժեղ հարավային քամի (լոդոս) է փչում, որը ծովում հսկայական ալիքներ է առաջացնում, տանիքներ պոկում և ծառեր արմատախիլ անում։ Թուզլայում, ըստ հաղորդումների, փոթորկի պատճառով մի քանի նավակներ են խորտակվել։ Օդերևութաբանական ծառայությունը մի քանի օր առաջ զգուշացրել էր Ստամբուլին սպառնացող ուժեղ փոթորկի մասին՝ զգուշացնելով քաղաքացիներին հնարավոր ռիսկերի մասին: Հարավային քամին հասել է ժամում շորջ 120 կիլոմետր…

Մոսկվան հայտարարում է՝ Ուկրաինայում օտարերկրյա զորքերն «օրինական մարտական ​​թիրախ» կլինեն

Քաղաքականություն 08.01.2026 | 19:41 Ռուսաստանն Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ստորաբաժանումների և օբյեկտների տեղակայումը կդիտարկի որպես «արտաքին միջամտություն, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում» իր անվտանգությանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նման ստորաբաժանումներն ու օբյեկտները ռուսական բանակի կողմից կհամարվեն օրինական մարտական ​​թիրախներ»,- հայտարարել է նա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Զախարովան վկայակոչել է … Read more

Նիկոլ Փաշինյանի արարքը քրեական գործ է, պատժելի է՝ տուգանքից մինչև ազատազրկում․ միջամտել է եկեղեցու ներքին գործերին․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը Factor TV-ի եթերում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հանձնախումբ ստեղծելու որոշման և ներքաղաքական զարգացումների մասին։Գնահատելով վարչապետի և 10-ից ավելի եպիսկոպոսների որոշումը՝ ստեղծել եկեղեցու բարենորոգման հանձնախումբ, Դանիելյանը նշել է․ «Մի բառով կարող եմ պատասխանել՝ վատ։ Սա իրավաբանության և իրավունքի տեսանկյունից, եթե նայենք, հակասահմանադրական է, … Read more

Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Քաղաքականություն 08.01.2026 | 19:12 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին՝ քննարկելու Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների օրակարգը, երկկողմ հարաբերությունների խորացումն ու տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու … Read more

Մեռնելուց եմ փրկվել, սառույցը պոկվեց ընկավ․ «անակնկալ» ձյունն ու տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 08.01.2026 | 18:40 Հակոբ Կարապետյանն ապրում է Նոր Նորքի հինգերորդ զանգվածում։ Տեսողական խնդիրներով տղամարդը ստիպված է ամեն օր աշխատանքի գնալ ու տուն վերադառնալ նույն սառցապատ ճանապարհով։ Շենքի բակից մինչև կանգառ միասին ենք քայլում․ մայթերը սառած են, սայթաքելու վտանգը՝ մեծ։ Հակոբը փորձում է շքամուտքից դանդաղորեն հասնել կանգառ, մերկասառույցի պայմաններում անծանոթ հատվածներում կողմնորոշվելը չափազանց բարդ է։ … Read more

«Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը պայքարում է քաղցկեղի դեմ

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», «Նյուքասլի» ու գերմանական «Համբուրգի» նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանի մոտ ախտորոշվել է որովայնային հատվածի քաղցկեղային հիվանդություն, հաղորդում է «Նյուքասլի» մամուլի ծառայությունը։ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը հոսպիտալացվել է։ 74-ամյա անգլիացին կանցնի բուժման կուրս։ Քևին Քիգանը «Ոսկե գնդակին» արժանացել է 1978 ու 1979 թվականներին, երբ խաղում էր «Համբուրգում»։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա զբաղվել է … Read more