Ի՞նչ է կատարվում Վերին Լարսի ճանապարհին
Ի՞նչ է կատարվում Վերին Լարսի ճանապարհին Ձնահոսքի վտանգի պատճառով Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Անցակետ տանող ճանապարհին մեքենաների հսկայական հերթ է գոյացել։ Որոշ մեքենաներ արգելափակվել են ձյան մեջ։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ մարդիկ փորձում են ավտոմեքենաները հրելով դուրս բերել ձյան միջից։