Թրամփը Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։ Քննարկվող օրինագիծը ներկայացրել է Սենատի երկկուսակցական անդամների խումբը 2025 թվականի ապրիլին։ Օրինագծի հիմնական հեղինակներն են Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) և Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ)։ Նախաձեռնությունը նախատեսում է երկրորդական պատժամիջոցներ Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ։ Օրենսդիրների առաջարկը … Read more

Վիզաների ազատականացման գործընթացն ունի և քաղաքական, և տեխնիկական բաղադրիչ. «Առանց տողատակի»

Վիզաների ազատականացման գործընթացն ունի և քաղաքական, և տեխնիկական բաղադրիչ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Լևոն Սարդարյանն ու ՆԳՆ փոխնախարարն ամփոփել են անցած տարին, խոսել 2026-ին սպասվող բարեփոխումների մասին։ Ղազարյանի խոսքով, ԵՄ բոլոր պետությունները պետք է համաձայն լինեն, որ վիզաների ազատականացման որոշումը կայացվի։

Ժամանակն է բաժակաճառային դիվանագիտությունից անցնելու պրագմատիկ դիվանագիտության

05.01.2026 | 19:49 Դեռևս տարեմուտին էի գրել ՄԱԿ-ի վախճանի և Եվրոմիության սնանկության մասին։ Միջազգային իրավունքը վաղուց արդեն աղբանոց է նետված և այն կիրառելի է միայն թույլերի նկատմամբ՝ ուժեղների կողմից որպես գործիքակազմ կիրառելիս։ Վենեսուելայում տեղի ունեցածը աննախադեպ էր՝ ընտրված նախագահին իր տիկնոջ հետ իրենց իսկ ննջասենյակից առևանգում են և տանում այլ պետություն, այլ պետության օրենքներով դատելու համար (ՌԴ-ում … Read more

ՄԱԿ-ը Վենեսուելայի քաղաքական ուժերին «ժողովրդավարական երկխոսության» կոչ է արել

ՄԱԿ-ը կոչ է անում Վենեսուելայի բոլոր քաղաքական ուժերին մասնակցել «ներառական ժողովրդավարական երկխոսության»՝ երկրի ապագան որոշելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։«Վենեսուելան տասնամյակներ շարունակ ապրել է ներքին անկայունություն և սոցիալ-տնտեսական ճգնաժամ։ Ժողովրդավարությունը խաթարվել է։ Միլիոնավոր մարդիկ լքել են երկիրը… Ես կոչ եմ անում Վենեսուելայի բոլոր գործիչներին մասնակցել ներառական ժողովրդավարական երկխոսության, որի միջոցով հասարակության բոլոր … Read more

Հшրձակում է տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահի նստավայրի վրա. կասկածյալը ձերբակալվել է

2026 թվականի հունվարի 5-ի վաղ առավոտյան ԱՄՆ իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անձնական նստավայրի վրա հարձակում գործելու մեջ։ Ըստ CNN-ի հաղորդած տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո, երբ անհայտ անձը մուրճով կոտրել է տան մի քանի պատուհաններ և փորձել … Read more