Մադուրոն մեր զnրքերի ժամանման մասին իմացել էր ընդամենը 3 րոպե առաջ. Փիթ Հեգսեթ

Մադուրոն մեր զորքերի ժամանման մասին իմացել էր ընդամենը երեք րոպե առաջ, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ «Իրականում, նրա կինն ասել էր՝ կարծում եմ՝ դրսում ինքնաթիռների ձայներ եմ լսում։ Նրանք չգիտեին։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև շղթայի յուրաքանչյուր օղակ անթերի կատարում էր իր գործառույթը», – նշել է Հեգսեթը։

«Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը նույնն է, ինչը «Ուր որ գնաս, հետդ կգամ»-ի ներքո ցատկողների միջոցառումը»

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է: Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից դուրս: Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը ոչ մի կապ … Read more

Հունվարի 6-7-ի գիշերը սպասվում է մոլորակների արեգակնային շքերթ

2026 թվականի հունվարի 6-7-ի գիշերը սպասվող մոլորակների արեգակնային շքերթ, որ հաջորդ անգամ տեղի կունենա միայն 23-րդ դարում, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այդ պահին Արեգակը, Վեներան և Մարսը իրենց ուղեծրային շարժման արդյունքում կդասավորվեն մեկ գծի վրա՝ այդ մասին հայտնում է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղագիտության … Read more

«Манюня. детство Ба» սերիալը կունենա 2-րդ եթերաշրջան – Showbiz.am

«Այսօր ավարտվում է «Манюня. детство Ба» սերիալի առաջին եթերաշրջանը. վերջին՝ տասներորդ սերիան կցուցադրվի այսօր։ Սակայն պատմությունը շարունակվում է, և կլինի երկրորդ եթերաշրջան։ Շնորհակալություն ողջ թիմին այս ճանապարհորդության համար, և շնորհակալություն հեռուստադիտողներին՝ ձեր սիրո և աջակցության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Նիկոլայ Ավետիսյանն ու հրապարակել ֆիլմից կադրեր:  Ավելի վաղ՝ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել էր ֆիլմում նկարահանվելու առաջարկի … Read more

Մհեր Մկրտչյանի արձանը կտեղադրվի Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 474-Ա որոշումը, որով համաձայնություն է տրվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրմանը Երևան քաղաքում։ Որտե՞ղ կտեղադրվի արձանը Որոշման 1-ին կետով սահմանված է, որ արձանը կտեղադրվի Վազգեն Սարգսյան փողոցի 6-րդ շենքի հանդիպակաց մայթին հարող կանաչ տարածքում։ Իրավական … Read more

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանել են Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցի – 5tv

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Սուրբծննդյան պատարագի։ Նրան այս անգամ ուղեկցում է նաև Աննա Հակոբյանը։ Պատարագի են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, Փաշինյանի խորհրդական Լիլիթ Մակունցը և ուրիշներ։

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանային մուտք գործել եկեղեցի։     Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում մատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա տեր Թադեն, որը արդեն կրում է իր աշխարհիկ Արամայիս Թախմազյան անունը։   Պատարագին մասնակցելու … Read more

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը շնորհավորել է Սուրբ Ծնունդը

Հայաստանն այսօր տոնում է Սուրբ Ծնունդը։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ առաքելության տարածած հայտարարության մեջ։ «Այս յուրահատուկ տոնի կապակցությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը հղում է իր ջերմագին շնորհավորանքը՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և միասնականություն»։ Hayastan.news-ը` Telegram-ում