«Առաջին ձմեռը առանց քեզ». Արա Դեղտրիկյանի դստեր հուզիչ գրառումը՝ լուսահոգի հայրիկի մասին
Նախորդ տարվա մարտի 18-ին կյանքից հեռացավ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Կյանքի վերջին տարիներին նա պայքարում էր քաղցկեղի դեմ։ Հոր մահից հետո նրա դուստրը՝ Մանանը, պարբերաբար դերասանի մասնակցությամբ արխիվային լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, հանդես գալիս գրառումներով։ Այս անգամ Մանանը գրել է. «Առաջին ձմեռը առանց քեզ։ Առաջին Նոր տարին»։