Կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց ուղիղ չենք տալիս, առողջության խնդրի դեպքում կտրվի. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց ծախսերի մեծ մասն անում են առողջապահության վրա, և պետությունը որոշել է այդ հարցը հոգալ։ «Առողջության համընդհանուր ապահովագրության վճարը 10800 դրամ է 200 հազար դրամից բարձր ստացող քաղաքացիների համար, մյուս քաղաքացիների համար պետբյուջեից է փոխանցվում այդ 10800 դրամը, ինչը, … Read more

Turkish Airlines-ը չեղարկում է Ստամբուլ-Թեհրան չվերթները՝ սպասվող բողոքի ցույցերի պատճառով

Քաղաքականություն 09.01.2026 | 14:52 Ստամբուլի օդանավակայանի տեղեկատվության համաձայն՝ չեղարկվել են Turkish Airlines ավիաընկերության հինգ չվերթներ, որոնք ուրբաթ պետք է Ստամբուլից Թեհրան թռչեին, գրում է Turkiye today-ը։  Օդանավակայանի բջջային հավելվածը նաև ցույց է տվել, որ իրանական ավիաընկերությունների կողմից Թեհրան ուղղվող հինգ չվերթներ չեղարկվել են, մինչդեռ մյուս յոթի ժամանակացույցը չի փոխվել։ Թուրքական իշխանությունները որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն … Read more

Քյարամյանը՝ նոր պաշտոնի նշանակվելու տեղեկությունների մասին

«Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե հնարավոր է, որ նշանակվի կամ Գլխավոր դատախազ, կամ ՆԳ նախարար։ Այսօր ավելի վաղ նման տեղեկություն էր հրապարակել է 168.am-ը։ «Ես տեղյակ չեմ այդպիսի քննարկումից։ Եթե առաջարկ լինի, այդ ժամանակ էլ կպատասխանեմ»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք՝ Արգիշտի Քյարամյանը…

Իրանում անցկացվող ցույցերի ընթացքում մեկ հայ երիտասարդ է սպանվել

Երեկ գիշերվա Իրանի ժողովրդի միլիոնանոց ցույցերի ընթացքում՝ ընդդեմ Իսլամական Հանրապետության իշխանության, մեկ հայ երիտասարդ է սպանվել։ Լուրերի համաձայն՝ անվտանգության ուժերը ճնշում են գործադրում զոհվածի ընտանիքի վրա և հրաժարվում են հանձնել դին ընտանիքին։

Ուղևորը ծեծի է ենթարկել հանրային տրանսպորտի վարորդին

Հասարակություն 09.01.2026 | 14:57 Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից։ «Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն … Read more

Aurora News | Հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից. Գեղամ Ասատրյան

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից, հայտնում է «Երևանի ավտուբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ «Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի … Read more

Aurora News | Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեց

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեց: Նարեկ Սամսոնյանի մասով դատախազը ևս միջնորդեց երկարաձգել Սամսոնյանի կալանքի ժամկետը։ Նշենք, որ «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակները կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման վրա:

Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, որտեղի՞ց է ԱԷԿ-ին տրամադրվելու 12,7 միլիարդ դրամ․ Ղազինյան

ՀԾԿՀ հայտարարությունը 2026-ին սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանալու մասին խնդրահարույց է։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր մամուլի ասուլիսում՝ մանրամասնելով, որ էներգոհամակարգի ամբողջ բալանսը դրական և բացասական դրսևորումներ ունի․ «Այսինքն, ինչ-որ կազմակերպություններ ունենում են ֆինանսական կորուստներ, ինչ-որ կազմակերպություններ՝ ֆինանսական ձեռքբերումներ։ Հանձնաժողովի տված տեղեկանքով ստացվում է, որ մինուսներն ու պլյուսները կազմում են … Read more

Խամենեին հայտարարել է, որ Թրամփը տապալվելու է, նաև քննադատել իրանցի ցուցարարներին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կհեռացնեն նրան՝ վկայակոչելով երկրում բողոքի ցույցերը։ Միաժամանակ, «արտասահմանյան աջակցություն ստացող ուժերին» նա մեղադրել է Իրանն ապակայունացնելու փորձերի մեջ, գրում է Iran international-ը։ «Թրամփը պետք է իմանա, որ աշխարհի բռնակալները, ինչպիսիք են փարավոնը, Նիմրուդը, Ռեզա Շահը և Մոհամմադ Ռեզան, տապալվել են իրենց ամբարտավանության գագաթնակետին։ … Read more