ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանակներում արգելափակվել են «Telegram»-ի մոտ 500 միլիոն դոլարի պարտատոմսեր. Financial Times

Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում արգելափակվել են մոտ 500 միլիոն դոլարի «Telegram»-ի պարտատոմսեր՝ Մոսկվայի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակներում, հաղորդում է Financial Times-ը։ Ըստ FT-ի՝ «Telegram»-ը նախկինում թողարկել էր մի քանի պարտատոմս, այդ թվում՝ 1.7 միլիարդ դոլարի թողարկում 2025 թվականի մայիսին։ Ընկերությունը գնել է 2026 թվականին մարվող պարտատոմսերի մեծ մասը, սակայն 500 միլիոն դոլարը մնացել … Read more

«Չինաստանը պատրաստ է պաշտպանել խաղաղությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում». Չինաստանի ԱԳՆ | ՄԱՄՈՒԼ.ամ

Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Չինաստանը պատրաստ է տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության հետ միասին պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ «Չինաստանը վճռականորեն աջակցում է Վենեսուելայի կառավարությանը և ժողովրդին՝ իրենց ինքնիշխանությունը, անվտանգությունը, օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու հարցում», – ասել է … Read more

Դաշնակիցները պատրաստ են Ուկրաինայի անվտանգության հարցում պարտավորություններ ստանձնել․ նախագիծ

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Ուկրաինային աջակցել կամեցող արևմտյան երկրների՝ այսօր Փարիզում գումարած գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության նախագիծը, որով պաշտոնյաներն ընդգծում են՝ Ուկրաինայի ինքնիշխանության և կայուն անվտանգության ապահովումը պետք է լինի խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը։ «Փարիզյան հռչակագիր» կոչվող փաստաթղթում, որը դեռ կարող է փոփոխվել, նշվում է. – «Կողմերը պատրաստ են ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի դիտարկման ու ստուգման … Read more

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 6-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:  

Բարենորոգում եզրույթից որևէ ազգ երբևէ այդքան չի տուժել, որքան՝ հայերը

06.01.2026 | 18:31 Կիլիկիայում ունիթորական շարժումները, որոնք Հռոմի կողմից Հայ եկեղեցին բարենորոգելու միտում ունեին, հանգեցրին ներազգային պառակտման և կործանարար հետևանքների։ 1878 թ. Հայկական հարցը միջազգային դիվանագիտության առարկա դարձավ, քանի որ Թուրքիան պարտավորվել էր բարենորոգումներ իրականացնել հայաբնակ գավառներում։ 1895թ. Մայիսյան բարենորոգումների ծրագիրը ուղեկցվեց համիդյան ջարդերով, որին զոհ գնաց 300 հազար հայ։ 1908 թ. սահմանադրական բարենորոգումները հանգեցրին ցեղասպանության։ Բարենորոգչական … Read more

Հաքան Ֆիդանը՝ Թեհրանում. Որքանո՞վ հաջող կլինի իրանա-թուրքական վերագործարկումը. Անդրեյ Արեշև

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Նախագահ Մասուդ Փեզեշքիանի, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանիի և խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Ղալիբաֆի հետ հանդիպումների և բանակցությունների ընթացքում քնննարկվել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հարյուրամյակներ … Read more

Ինքը ուզում է Էրդողանի ընտրած կաթողիկոսին բերել. քաղաքացին՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին

Ինքը ուզում է Էրդողանի ընտրած կաթողիկոսին բերել. քաղաքացին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

ՀԷՑ-ում հայեցողական պաշտոններում, բնականաբար, պետք է հենվենք քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա. Պետրոսյան

«Որևէ պայմանագիր, որը պայմանավորված է օպերատիվ կառավարման, ենթակառուցվածքների նորացման, ցանցի վերազինման հետ, չի խզվել, այլ վերաբանակցվել են. խզվել են այն պայմանագրերը, որոնցով ուռճացված մատակարարումների, գնումների գործընթացներով ձեռք են բերվում սարքավորումներ, որոնք կարող է տարիներով կամ ամիսներով պարզապես պահեստում մնային»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ կապալառուների մնացած … Read more