Ձյուն է տեղալու․ ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հայաստանում հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ձյուն է տեղալու, ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտարարություն է տարածել հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային … Read more

Մեզ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը պետք չէ. Իշխան Սաղաթելյան

Մենք աջակցության համար չենք դիմել և չենք դիմելու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի։ Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ռուս հեռուստահաղորդավար և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի վերջին աղմկահարույց հայտարարությունները, որոնցում նա թույլ էր տվել Հայաստանի տարածքում «հատուկ ռազմական գործողություն» իրականացնելու հնարավորությունը՝ հետագայում իշխանությունը … Read more

ՈւՂԻՂ․Աժ ընտրություններ և մասնակցության ձևաչափ. ՀՅԴ-ի մամուլի ասուլիսը

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, որը քննել է սպասվող խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափի հարցը։ Այժմ տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ Ժողովի ընդունած հայտարարությունը և որոշումները ներկայացնելու համար։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

ՀՅԴ-ն որոշեց մասնակցել 2026-ի ընտրություններին. Իշխան Սաղաթելյան․ ՈՒՂԻՂ

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունվարի 13-ին հրապարակեց ՀՅԴ ԳՄ արտահերթ ժողովի որոշումը 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին։ «ՀՅԴ Գերագույն ժողովը որոշեց՝ մասնակցել ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին, լիազորել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին՝ վարել նախընտրական ակտիվ բանակցություններ՝ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը և մոտեցումների արտացոլումը կարևոր հարցերում»,- նշեց … Read more

Ինչ կտա չինարենը Աննա Հակոբյանին, և ինչու հայերեն չեն խոսում ՔՊ-ում

Ուրախալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը չինարեն բառեր է սովորում։ Պարզ չէ, թե ի՞նչ կտա չինարենը Աննա Հակոբյանին, և ինչո՞ւ նույն ջանասիրությամբ հայերեն չեն սովորում Փաշինյանի թիմակիցները։ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է։ Պետական գործիչներն օտար լեզվով կարող են խոսել, երբ թարգմանիչ չկա։ Լինում են, սակայն նաև բացառություններ։ Օրինակ՝ ՌԴ-ում հայ գործիչներին պարտադրում … Read more

«Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք. փաստաբան

13 Հունվար, 2026 15:52 Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է. ««Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ Սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք։ Սկսած Սրբազանի ասուլիսից մինչև իմ՝ որպես պաշտպանի, բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ։ Օրինակ՝ որևէ եղանակով այդպես էլ չանդրադարձավ իմ կողմից բարձրացված այն խնդրին, որ տարբեր իշխանական անձանց կողմից … Read more

Ինչպե՞ս են Իրանի բողոքի ակցիաներն անդրադառնում հնդկական զենքի հնարավոր մատակարարումների վրա. ՀՀ ՊՆ-ի պարզաբանումը

13 Հունվար, 2026 15:28 Ինչ վերաբերում է հնդկական զենքին (ի նկատի ունի հնդկական զենքի մատակարարումները – խմբ.), ապա չեմ ցանկանում ասել, թե բնականոն գործունեությունը դադարել է. մենք շարունակում ենք աշխատել նույն սկզբունքով։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Իրանում … Read more

Մաhացու վթար, «BMW»-ն Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածող անցնող հետիոտնի

Հասարակություն 13 Հունվար, 2026 15:26 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Այսօր՝ հունվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է … Read more

Անչափաhաuը uեքuուալ բնnւյթի գործողություններ է կատարել մեկ այլ անչափաhաuի նկատմամբ. նոր մանրամասներ

Հասարակություն 13 Հունվար, 2026 15:08 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ մարզերից մեկի անչափահաս … Read more

Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

13 Հունվար, 2026 15:02 Կալանավորումից հետո սա առաջին հարցազրույցն է։ Ի դեպ, այս հաղորդաշարին հյուրընկալվելուց հետո ինձ անմիջապես ձերբակալեցին: Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից