Գործիքն էֆեկտիվ է, դրա համար էլ 12 տոկոսը դարձրել ենք 20, ապագայում գուցե վերանայումներ լինեն. Թորոսյանը՝ հետվճարի մասին

Կենսաթոշակ և նպաստ ստացող 378 հազար քաղաքացի օգտվում է հետվճարի համակարգից, որը բոլոր ստացողների՝ 660 հազարի 57 տոկոսն է, այսինքն՝ դա խիստ զանգվածային միջոցառում է, որից օգտվում է այդքան մարդ, և կարող են օգտվել բոլորը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կենսաթոշակառուների և նպաստառումների սոցիալական վիճակի բարձրացմանն առնչվող ծրագրերին: «Հետվճարի … Read more

«Կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի հայտարարությունը»․ Դավիթ Ղազինյան

«Շատ դժվար է մեկնաբանել՝ անմեկնաբանելին»,- այսօր ասուլիսի ժամանակ այսպիսի գնահատական տվեց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ հնչեցված այն մտքին, որ ՀՀ-ում չկա գոնե 1 ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել։ «Երբ երկրի ղեկավարը կառավարության շենքում ամենայն պատասխանատվությամբ, ինչքան հիշում եմ, հայտարարում է, որ ՀԷՑ-ը գողացել է ամեն … Read more

Իրանական լրատվամիջոցները Թեհրանի ցուցարարներին «ահաբեկիչներ» է անվանել

Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը երեկ երեկոյան Թեհրանում և մի քանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր կազմակերպած ցուցարարներին անվանել է «ահաբեկիչներ»։ Այս մասին ասվում է լրատվամիջոցի Telegram-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։ «Միապետության ահաբեկիչ կողմնակիցները երեկ երեկոյան հավաքվել են Թեհրանի տարբեր մասերում ցրված հանրահավաքներում», – ասել է հեռարձակողը։ Լրագրողների խոսքով՝ Թեհրանում ցուցարարները հրկիզել … Read more

Թրամփին հիշեցրել են Թայվանի պատկանելության մասին

Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը: Նշվում է, որ դիվանագետը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում նշվում էր, որ Պեկինի կողմից ուժի կիրառումը կզայրացնի Վաշինգտոնին։ Մաո Նինը վերահաստատել է կղզու պատկանելությունը՝ հավելելով, որ Թայվանի հարցը «չի հանդուրժում … Read more

Ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ. ձերբակալվածներ կան

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները հունվարի 7-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանյան փողոցում մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն-քաշքշուկ է եղել «Նիսանի» 43-ամյա վարորդի, երկու ուղևորների և «Մերսեդեսի» 24-ամյա վարորդի և ուղևորի միջև: Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ … Read more

Վահա՛գ, բանավիճելու համար դու դեռ պետք է նորմալ քաշ հավաքես, բայց կիլոգրամներն ի նկատի չունեմ. Ալեքսան Ալեքսանյան․ տեսանյութ

Վահա՛գ, փաստորեն բավականին առաջընթաց ունես, դասերը լավ ես սովորել, սկսել ես հարգանքով խոսել, բայց դու ո՞նց ես մտածում, աշակերտը ո՞նց կարա տնօրենի հետ բանավիճի: Նորմալ չի, չէ՛, չի՛ կարելի, չի լինում այդպես: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, ով բանավեճի էր հրավիրում «Մեր … Read more

Շուկայում սակագինը շատ ավելի էժան է, քան բնակչության համար․ Դավիթ Ղազինյան

Շուկայում սակագինը շատ ավելի էժան է, քան բնակչության համար․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Իրանը երբեք չի խուսափի ԱՄՆ-ի հետ իրական և լուրջ բանակցություններից. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը երբեք չի խուսափի ԱՄՆ-ի հետ իրական և լուրջ բանակցություններից, որոնք ուղղված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արդար և հավասարակշռված համաձայնության հասնելուն, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին` ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։ 2015 թվականին Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ստորագրել են Համատեղ համապարփակ միջուկային զենքի համաձայնագիրը (JCPOA), որը վերջ է դրել 2002 … Read more