Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է սաստիկ բքի պատճառով

Հունվարի 2-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փակ է նաև Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը։ https://factor.am/969739.html

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ դեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 2-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ «ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից … Read more

2025 թվականին զոհվել է 128 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից

2025 թվականին զոհվել է 128 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից, այդ թվում՝ 10 կին։ Ցանկում ներառված է նաև ինը մահվան դեպք, որոնք տեղի են ունեցել դժբախտ պատահարների հետևանքով։ Այս մասին հայտնում է Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)։ Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում 2025 թվականին արձանագրվել է սարսափելի ռեկորդ՝ սպանվել է 74 լրագրող։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպանվել է 15 … Read more

«Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com. Դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը: Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։ Պարզվել է, որ … Read more

Խերսոնում զոհերի թիվը հասել է 27-ի

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի Խորլի բնակավայրում գտնվող սրճարան-հյուրանոցի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի խոսնակ Սվիտլանա Պետրենկոն։«Զոհերի թվում երկու անչափահաս կա։ Վնասվածքներ է ստացել 31 մարդ»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ ուկրաինական Խորլին ներկայում գտնվում է ռուսական վերահսկողության տակ։

Պատերազմներն անպայման չէ, որ ավարտվեն բանակցություններով. Դոմինիկ Լիվեն

Լիվենը նշում է՝ բանակցությունները հազվադեպ են այն մեխանիզմը, որով ձևավորվում է կարգ։ Դրանք սովորաբար պարզապես լեգիտիմացնում են ուժով պարտադրված արդյունքները։ Պատերազմի բնական ավարտը որպես բանակցություն ընկալելը նշանակում է սխալ հասկանալ, թե ինչպես են ձևավորվում միջազգային համակարգերը և ինչպես են դրանք քայքայվում։

«Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից

Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում, գրված է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում։ «Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ Գործերը մակագրվել են տարբեր … Read more

Խերսոնում զոհերի թիվը հասել է 27-ի ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի Խորլի բնակավայրում գտնվող սրճարան-հյուրանոցի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի խոսնակ Սվիտլանա Պետրենկոն։«Զոհերի թվում երկու անչափահաս կա։ Վնասվածքներ է ստացել 31 մարդ»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ ուկրաինական Խորլին ներկայում գտնվում է ռուսական վերահսկողության տակ։