Մերկասառույց, չմաքրված ճանապարհներ. Հրազդանի ճանշինը տեղում չէ

Սևան-Երևան ճանապարհատվածը տեղումների հետևանքով գրեթե ձյունածածկ է։ Ավտոմեքենաները դժվարությամբ են տեղաշարժվում։ Հրազդանի ՃԱՆՇԻՆ-ը գրեթե ոչինչ չի արել տրանսպորտային միջոցների երթևեկությունը բարելավելու համար։ Նշենք, որ ճանպարհների մի հատված ամբողջությամբ սառցապատ են։ Այս պահին նշված հատվածում ձյուն է տեղում, թե ինչ իրավիճակ կլինի ճանապարհներին ձյան կուտակումներից, դժվար չէ պատկերացնել։

Երևանը մառախուղի մեջ է․ ճանապարհներին խառնաշփոթ է

Երևանում խիտ մառախուղի պատճառով այսօր առավոտյան երթևեկությունը հայտնվել է խառնաշփոթի մեջ։ Քաղաքի մի շարք հիմնական և երկրորդական ճանապարհահատվածներում տեսանելիությունը կտրուկ նվազել է, ինչի հետևանքով մեքենաների շարժը դանդաղել է, առաջացել են խցանումներ և անկանոն երթևեկություն։ Վիդեո կադրերում երևում է, որ որոշ հատվածներում վարորդները դժվարությամբ են կողմնորոշվում ճանապարհի վրա, իսկ մառախուղը լրջորեն խոչընդոտում է բնականոն շարժին։ Տեսանելիության … Read more

Չայնիի ոլորաններում բեռնատարները հայտնվել են խցանումների մեջ

Չայնիի ոլորաններում մառախուղ է։ Վատ տեսանելիության պատճառով ավտոմեքենաների համար ճանապարհները դարձել են դժվարանցանելի։ Ձյան առատ տեղումների հետևանքով բեռնատար ավտոմեքենաները հայտնվել են խցանումների մեջ և ժամանակավորապես կանգ են առել ճանապարհի վրա՝ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք․ Դահուկասպորտի ֆեդերացիայի պատասխանը՝ ԿԳՄՍՆ-ին

Օրեր առաջ Միջազգային դահուկային ֆեդերացիան Tour de Ski-ի ժամանակ տուգանեց դահուկորդ Միքայել Միքայելյանին, որը ելույթի ընթացքում իր մրցակցային հագուստի վրա կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի «Ադրբեջան» գրությունը: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն անդրադարձել է Միքայել Միքայելյանի հետ տեղի ունեցած միջադեպին և ԿԳՄՍ-ի նախարար Ժաննա Անդրեասյանի արձագանքին: Ֆեյբուքյան գրառման մեջ Գագիկ Սարգսյանը ներկայացրել է … Read more

Հետևողական և նպատակային աշխատանքը կարող է «ճեղքել» լռության պատը և տալ արդյունքներ․ ՔԻՀԿ

ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին տարիներին Հայաստանում քաղաքական հետապնդումների ծավալը, կիրառված մեթոդների բազմազանությունը ստեղծել են նոր իրականություն։ Եթե նախկինում դրանք փորձ էր արվում կոծկել՝ այժմ անթաքույց են։ Արդեն երկու տարի է, ինչ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) իրավապաշտպանները ուսումնասիրում և արձանագրում են Հայաստանում քաղաքական հետապնդումները։ Մենք իրազեկում ենք դրանց մասին հայ հանրությանը և մարդու իրավունքների ոլորտում գործող … Read more

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Եվրո-2026-ից առաջ

Եվրո-2026-ին պատրաստվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Խաղը կկայանա հունվարի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ու կմեկնարկի ժամը 20:00-ին: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն այս օրերին Երևանում անցկացնում է հավաք, որը կավարտվի հունվարի 18-ին։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվիայում և … Read more

Հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է Հունաստան

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը կարիերան կշարունակի Հունաստանում։ 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Հունաստանի Երկրորդ լիգան ներկայացնող «ՊԱԵ Խանիայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր թիմում Մովսեսյանը կխաղա 11 համարի մարզաշապիկով։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, բայց ունի երկարաձգելու հնարավորություն։ Էդգար Մովսեսյանի նախորդ ակումբն էր Կիպրոսի «Օմոնիա 1948»-ը, որի … Read more

Յուրաքանչյուր հինգերորդ գերմանացի մտածում է արտագաղթի մասին

Քաղաքականություն 10.01.2026 | 14:44 Յուրաքանչյուր հինգերորդ գերմանացի մտածում է երկիրը լքելու մասին․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ինտեգրացիայի և միգրացիայի հետազոտությունների գերմանական կենտրոնի (DEZIM) կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 21 տոկոսը նշել է, որ մտածում է արտագաղթի մասին։ Միգրացիոն ծագում չունեցող հարցվածների շրջանում այս ցուցանիշը ցածր է՝ 17 տոկոս։ Այլ երկրներից Գերմանիա տեղափոխված մարդկանց շրջանում … Read more

Գվարդիոլան առաջին մարզիչն է, որը 2 միլիարդ եվրոյից ավելի տրանսֆեր է իրականացրել

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան դարձել է առաջին մարզիչը, որն իրականացրել է 2 միլիարդ եվրոյից ավելի տրանսֆեր, հաղորդում է Transfermarkt-ը։ Հունվարի 9-ին «Մանչեսթեր Սիթին» 72 միլիոն եվրոյով ձեռք էր բերել անգլիական «Բորնմութի» գանացի հարձակվող Անտուան Սեմենյոյին։ Մինչև օրս Գվարդիոլան իրականացվել է 2,58 միլիարդ եվրոյի տրանսֆեր։ Նախկինում 54-ամյա մասնագետը գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան» ու … Read more

Լոռու մարզում 15-ամյա տղա է մահացել․ ինչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 10 Հունվար, 2026 15:01 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոններից մեկը տեղափոխվելու ճանապարհին Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն մահացել է։ … Read more