Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն և կարևոր գործընկեր է Ծոցի տարածաշրջանում. նախագահը՝ դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինը։ Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է այն հանգամանքը, որ վերջինս Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը … Read more

Արծաթապատ եղջյուր, հեծանվային սաղավարտ․ Փաշինյանի ստացած նվերները փոխանցվել են Վարչապետի աշխատակազմի օգտագործմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օտարերկրյա պետական և աշխատանքային այցերի ժամանակ ստացած թանկարժեք նվերները Պետական գույքի կառավարման կոմիտեն անորոշ ժամկետով փոխանցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի օգտագործմանը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից։  «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև … Read more

Գնում ենք Հայաստանի առաջնությանը՝ ուժեղներով. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Գնում ենք Հայաստանի առաջնությանը՝ ուժեղներով: Ծանրամարտի Հայաստանի առաջնություն 2026 Փետրվարի 12–15 Պաշտոնական բացում՝ փետրվարի 13-ին, ժամը 19:00»: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 566 դիտում

Ասում էին՝ Կարապետյանը ՌԴ-ում խնդիրներ ուներ բիզնեսների հետ. հիմա էլ TRIPP-ի տոկոսները չեն հավանում

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի խոսքով՝ շատ հաճախ Թուրքիան հայտարարություններ և քայլեր է անում, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանի հեղինակության դեմ: Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների, մասնավորապես միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարություններին, թե իբր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ աջակցում է ՀՀ գործող իշխանությանը … Read more

Գևորգ սրբազանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում. դատարանը որոշում է կայացրել

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ դեմ՝ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով: 1in.am-ի հետ զրույցում եպիսկոպոսը հայտնել է, որ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով իրեն իր պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։ «Հայկական Ժամանակ»-ը … Read more

ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Թրամփի ուղին մտնում է գործնական փուլ․ իրագործելի՞ է ՀՀ-ԱՄՆ մեգանախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16.01.2026 | 19:00 ՌԴ-ի գլխավոր կորուստը ՀՀ-ում՝ հանրային աջակցության կորուստն է, ոչ թե Թրամփի ուղու ստեղծումը կամ ԵՄ դիտորդները․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռին, կաթողիկոսը՝ սառեցրել թեմի հաշիվները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պահանջում է իրեն վերականգնել Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնում․ հոգևորականը դատի է տվել Մայր Աթոռին։ Որոշումը  հունվարի 10-ին կայացվել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ։  Երեկ հայցը վարույթ է ընդունվել։ Եպիսկոպոսն իր աշխարհիկ՝ Արման Սարոյան անունով է հայց ներկայացրել։ Ներկայացրած հայցի մասին Մայր Աթոռը չի շտապում մեկնաբանություն տալ։ Եվ մինչ դատավարական կողմերը … Read more

Խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել լրագրողներ Քնար Մանուկյանի և Սոնա Գրիգորյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր … Read more

Կրեմլն անդրադարձել է Եվրոպայի հետ երկխոսության վերսկսման հնարավորությանը

Մենք նկատի ենք առել մի շարք եվրոպացի առաջնորդների կողմից վերջին օրերին արված հայտարարությունները, մասնավորապես, Փարիզից, Հռոմից և նույնիսկ Բեռլինից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու առաջարկները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ դիրքորոշումը, որ «պետք է խոսել ռուսների հետ»՝ «Եվրոպայում կայունությունն ապահովելու համար», «բացարձակապես համապատասխանում է» Կրեմլի տեսլականին։ … Read more

Հայաստանը 100-ից 26 միավոր է ստացել․ SIGMA-ն գնահատել է հանրային կառավարման ոլորտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնարավոր 100-ից՝ 26 միավոր․ այսպիսին է Հայաստանի հանրային կառավարման որակի գնահատականը, որը տվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող SIGMA նախաձեռնությունը։ Այն, ըստ էության, կառավարությունների աշխատանքը գնահատող մարմին է։  Նախաձեռնությունը հրապարակել է 2025 թվականի վերաբերյալ զեկույցը, որում ՀՀ-ն 0 միավոր է ստացել մի քանի կարևոր ուղղություններով։ Դրանք են՝   Թափանցիկության ապահովման ռազմավարական և ինստիտուցիոնալ ձևավորում, հանրային տեղեկատվության սահմանում, … Read more