Միացյալ Նահանգները սկսել է վենեսուելական հում նավթի վաճառքը համաշխարհային շուկայում

Միացյալ Նահանգների կառավարությունը սկսել է վենեսուելական հում նավթի վաճառքը համաշխարհային շուկայում, ասվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։ Նախարարությունը պնդում է, որ այս գործունեությունն իրականացվում է «Միացյալ Նահանգների, Վենեսուելայի և նրա դաշնակիցների շահերից ելնելով»։ Առևտրային գործողությունները իրականացնելու և ֆինանսական աջակցություն համար Վաշինգտոնը ներգրավել է առաջատար միջազգային թրեյդերների և բանկերի։

Բարձրագույն կրթության ոլորտում այսօր լրջագույն խնդիրներ կան. Մեսրոպ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Բարձրագույն կրթության ոլորտում այսօր լրջագույն խնդիրներ կան․ ուսանողները բախվում են բազմաթիվ դժվարությունների, իսկ մասնագիտական կրթությունը հաճախ մնում է երկրորդ պլանում։ Հայաստանում կրթությունը ոչ միայն թանկ է, այլև շատ դեպքերում՝ անհասանելի, հատկապես սոցիալական խոցելի խավերի և հեռավոր բնակավայրերի ուսանողների համար։ Սրանք խնդիրներ են, որոնք … Read more

Զինվող Ադրբեջան, թուլացող Հայաստան

Ադրբեջանը շարունակում է զինվել։ Ադրբեջանը մեծացրել է իր անվտանգային բյուջեն (ընդհանուր ծախսերի 28.9 տոկոսը)։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժումը։ «Նրանք զգում են մեր երկրի ղեկավարի թուլությունը, որը կրճատել է պաշտպանական բյուջեն։ Սա երկար չի շարունակվելու։ Սամվել Կարապետյանն ուժեղ առաջնորդ է, որը գիտի` ինչպես առաջնորդել մեր ապագան հզոր անվտանգային թիմի հետ միասին: Խաղաղություն կարող … Read more

Իսպանիայի Սուպերգավաթ․ Բարսելոնա – Ատլետիկ Բիլբաո․ մեկնարկային կազմեր — Armsport.am

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում եզրափակչի առաջին ուղեգիրը կվիճարկեն գործող սուպերգավաթակիր «Բարսելոնան» և Բիլբաոյի «Ատլետիկը»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ «Բարսելոնա» ՝ քիչ անց «Ատլետիկ Բիլբաո»

Առաջիկայում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի. «Առանց տողատակի»

Առաջիկայում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են պետություն–եկեղեցու վերնախավ դիմակայության, դրա հանգուցալուծման հնարավորությունների մասին։ Սաֆարյանի խոսքով, հասել ենք մի տեղ, երբ եկեղեցու ներսում երկպառակտված վիճակ է։

Կիևն ու Վաշինգտոնն Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ հերթական քննարկումն են անցկացրել

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և…