Անուշավան սրբազանը ԵՊՀ-ում այլ պաշտոն է զբաղեցնում, բայց դեկանի սենյակում է նստում. ԵՊՀ արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News 24News-ը գրել էր, որ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը տակավին վերջերս հեռացվել էր պաշտոնից, սակայն շարունակում է աշխատանքն իրականացնել դեկանի աշխատասենյակից այն դեպքում, երբ ֆակուլտետը դեկանի ժ/պ ունի, ով բնավ չի հանդիսանում Անուշավան Ժամկոչյանը: 24News-ն այսօր եղել էր Մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետում և տեղում ֆիքսել, թե Անուշավան Ժամկոչյանը ինչպես … Read more

Լավ կլիներ, եթե իր պարանոցից երկնաքար կախվեր, և ծովը գցվեր․․․Մկրտիչ Սրբազան

Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը. «Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և … Read more

Վրաստանը կքննի բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կողմից քիմիական նյութերի օգտագործման մասին BBC-ի տեղեկությունը

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախաքննություն է սկսել 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքները ցրելու համար Վրաստանի իրավապահ մարմինների կողմից թունավոր քիմիական նյութերի օգտագործման մասին՝ BBC-ի հրապարակած նյութի կապակցությամբ։ Մի քանի օր առաջ BBC-ն հայտնել էր, որ իր հավաքած ապացույցները վկայում են, որ Վրաստանի կառավարությունն Առաջին համաշխարհային պատերազմի քիմիական զենք է օգտագործել Թբիլիսիում … Read more

Ռուսաստանը բախվում է Հարավային Կորեայի K9 արագ աճող հրետանային զինանոցին

Էստոնիան ստացել է նոր հարավկորեական K9 Thunder 155 մմ ինքնագնաց հաուիտզերներ, որոնք պետք է ուժեղացնեն երկրի հեռահար հարվածային կարողությունները։ K9 համակարգերը արագ տարածվում են ՆԱՏՕ-ում․ դրանք արդեն օգտագործում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը և Թուրքիան, իսկ Ռումինիան նախատեսում է սկսել դրանց ընդունումը մինչև տասնամյակի ավարտը։ K9-ը առանձնանում է ավտոմատ լիցքավորման համակարգով, մինչև վեց կրակոց մեկ րոպեում … Read more

Գերագույն հոգևոր խորհրդի տապալված նիստից հետո Կտրիճ Ներսիսյանը կրկին Եպիսկոպոսաց ժողով է հրավիրում

Մայր Աթոռում դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի նիստը հնարավոր չի եղել գումարել Տեր Նավասարդ արք. Կճոյանի, … Read more

Առանց Արշակ Խաչատրյանի չկա Կտրիճ Ներսիսյան․ Վերջը մոտ է, փասափուսեքդ հավաքեք

Արթուր սարկավագ Կարապետյանի հետ զրուցել ենք տասը եպիսկոպոսների հայտարարության, Արշակ Խաչատրյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությունների և Կտրիճ Ներսիսյանի հեռանալու մասին։ Նա նշեց, որ Արշակ Խաչատրյանի հարցազրույցները առանձնապես չի նայում, բայց այս ասուլիսը հպանցիկ նայել է և մի քանի հայտարարությունների վերաբերյալ կհայտնի իր կարծիքը։ «Այսինքն՝ գռեհիկը խոսում է գռեհկությունից։ Երբ նա խոսում է աշխարհիկ կյանքի մասին, մարդը … Read more

Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Հունաստանի համար. Հունաստանի ՊՆ նախարար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտնել է «Աքիլեսյան վահան» անվամբ համապարփակ ռազմական դոկտրինի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Այդ դոկտրինի նպատակն է պաշտպանել Էգեյան ծովը ցամաքից, ջրից և օդից։ Թուրքական աղբյուրը նշում է, որ այդ դոկտրինն ուղղված է Թուրքիայի դեմ։ Դենդիասը նշել է, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար և հավելել, որ պատմության … Read more

🎥 Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարը — Armsport.am

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ գլխավորելու է Hype Fighting Championship-ի երևանյան մրցաշարը։ Դեկտեմբերի 30-ին Երևանում կկայանա Hype FC լիգայի՝ մերկ ձեռքերով մենամարտերի առաջին մրցաշարը։ «Դեկտեմբերի 30, քաղաք Երևան։ Ես գլխավորելու եմ Hype Fighting-ի մրցաշարը։ Մրցակցիս անունը շուտով կհայտարեն»,- նշել է Ծառուկյանը։ Մրցաշարի կազմակերպիչները սոցիալական ցանցերում ինտրիգային հայտարարություն … Read more