Ուկրաինային փոխանցված F-16 կnրծանիչները մշտապես վերանորոգման մեջ են. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14 Նոյեմբեր, 2026 14:58 Արևմուտքի երկրներից Ուկրաինայի ստացած F-16 կործանիչները գործնականում չեն օգտագործվում, քանի որ մշտապես վերանորոգվում են։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մեզ միաժամանակ երկնքում երկուսուկես անգամ ավելի շատ ինքնաթիռ է պետք, քան այն քանակը, որը մենք կիրառում ենք։ Թղթի վրա այդ ամենը կա, բայց դրանք մշտապես վերանորոգման մեջ են, քանի որ … Read more

Հայաստանում ընդդիմությունը միավորվում է Փաշինյանի թիմի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 14 Նոյեմբեր, 2026 14:49 ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր ուժերը հայտարարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործող կառավարության դեմ միավորվելու մասին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության նախագահ Նարեկ Կարապետյանը լրագրողներին պատմել է ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարության մասին, որում խոսվում է համազգային համախմբման մասին, որը, ըստ այդ քաղաքական գործչի, պայմանավորված է «հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական … Read more

Հայաստանը խոստացել է Իրանին, որ TRIPP երթուղու վրա ԱՄՆ զինվորական չի լինի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 14 Նոյեմբեր, 2026 13:48 Թեհրանը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ տրանսպորտային նախագծի իրականացումը, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջեւանի հետ, կարող է հանգեցնել տարածաշրջանի ապակայունացման, գրում է rtvi.com–ը։  Հայաստանը վստահեցրել է Իրանին, որ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը տարածաշրջանում անվտանգության սպառնալիքներ չի ստեղծի. նախաձեռնությունը չի ներառում ԱՄՆ ռազմական անձնակազմի տեղակայում, … Read more

Պարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14 Նոյեմբեր, 2026 13:38 Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պարտավորեցնել Իրանին փոխհատուցում վճարել տարածաշրջանի երկրների վրա հարձակումների հետևանքով հասցված վնասի համար։ Այս մասին հայտնել է խոչհչդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմեդ ալ-Բուդայվին՝ համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։ «Մենք կոչ ենք անում Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը … Read more

Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ հայ գերիների մասին

14 Նոյեմբեր, 2026 12:39 Հասարակություն «Իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան։ Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է։ Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, այլապես այն չի լուծվի»,- Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա,  Բաքվում հայ գերիների առկայության հանգամանքը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է. «Եթե … Read more

Քաղաքագետը ենթադրություններ է արել ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու հետևանքների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 14 Նոյեմբեր, 2026 12:47 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելը հանրապետության կառավարությանը ստիպում է ընտրություն կատարել, նման կարծիք է news.ru-ին տված հարցազրույցում հայտնել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Նրա խոսքով Երևանը կանգնած է միավորման վերաբերյալ իր ապագա դիրքորոշումը որոշելու անհրաժեշտության առջև։ «ՀՀ ղեկավարությունն ինքն է սառեցրել հանրապետության մասնակցությունը ՀԱՊԿ-ին և դադարեցրել … Read more

ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ փորձարկել են B-21 Raider գաղտնագողի ռմբակոծիչի սպառազինությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14 Նոյեմբեր, 2026 12:24 ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ փորձարկել են նորագույն սերնդի B-21 Raider աննկատ ռազմավարական ռմբակոծիչի սպառազինությունը՝ գործնականում հաստատելով դրանով սովորական զինամթերք կիրառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ինչպես նշել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարությունից, այս փորձարկումով ինքնաթիռը թռիչքային փորձարկումների փուլից անցում է կատարում դեպի լիարժեք մարտական հարթակի կարգավիճակ։ Փորձարկման … Read more

Կանադան երբեք մեջքով չի շրջվի դաշինքի մեկ այլ անդամի հանդեպ. Կարնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14 Նոյեմբեր, 2026 12:18 Կանադայի կառավարությունը կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին և թույլ չի տա, որ դաշինքի որևէ անդամ երկիր միայնակ դիմակայի սպառնալիքներին։ Վարչապետ Մարկ Կարնին այս մասին հայտարարել է Մանիլայում մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով եվրոպացի առաջնորդների այն մտահոգություններին, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններին։ «Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Կանադան … Read more

Նոր Օռլեանում բախվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 14 Նոյեմբեր, 2026 12:00 Նոր Օռլեանում լցանավի և զբոսանավի բախման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 32 մարդ, զոհեր չկան։ Այս մասին Truth Social-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին. լցանավը բախվել է նավամատույցին կայանված զբոսանավին, որում գտնվել է ավելի քան 130 ուղևոր։ «Դժվար է հավատալ, բայց այս … Read more

Ռուսաստանի Կալուգայի և Բելգորոդի մարզերում պայթյուններ են որոտացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14 Նոյեմբեր, 2026 11:57 Ռուսաստանի Կալուգայի մարզում այրվել է «Կալուգա» հատուկ տնտեսական գոտու «Կլեւեր» ձեռնարկությունը։  Գործարանն արտադրում է պլաստիկ փաթեթավորում, աղբամաններ և բեռնափոխադրման արկղեր։ Հրդեհը տարածվել է 3000 քառակուսի մետր տարածքի վրա։ Պայթյուններ են հնչել Բելգորոդի մարզի Վալույկի քաղաքում։ Տեղական ալիքները հրապարակել են կադրեր, Վնասվել են շենքեր, հրդեհ է բռնկվել մի պահեստային տարածքում։