Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևի երկաթուղային կայարանին. կան զոհեր

1 Սեպտեմբեր, 2026 14:22 Միջազգային Ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Կիևի երկաթուղային կայարանին և այլ երկաթուղային կառույցներին: Հարձակումների հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ Ուկրաինական երկաթուղիների վեց աշխատակից։ Այս մասին հայտնել է Ուկրաինական երկաթուղիների գործադիր տնօրեն Ալեքսանդր Պերցովսկին: Նրա խոսքով՝ հարվածը թիրախային էր, և մեկ աշխատակից վնասվածքներով … Read more

Մարիա Զախարովան կոչ է արել բարելավել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները

1 Սեպտեմբեր, 2026 13:58 Միջազգային Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը՝ նույնիսկ գերազանցելով փաստաթղթերում պաշտոնապես նկարագրված մակարդակը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեր երկրների միջև պետք է լինեն լավագույն հարաբերությունները։ Որպեսզի դրանք լինեն ամենաբարձր մակարդակի, նույնիսկ գերազանցեն պաշտոնապես նկարագրվածը։ Ինչո՞ւ։ Դրա համար կա պատմական՝ բազմադարյա … Read more

Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան

1 Սեպտեմբեր, 2026 14:06 Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Երևանի Մանկան տուն՝ հաստատության երեք առաջին դասարան գնացող սաներին ուղեկցելու Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց, որտեղ 1988-1998թթ․ իր ուսումնառությունն է ստացել նաև նախարար Թորոսյանը։ Գիտելիքի և դպրության օրվա առիթով … Read more

Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների

1 Սեպտեմբեր, 2026 13:42 Հասարակություն ՀՀ կառավարությունը հաստատել է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հնարավորությունը ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու դեպքում։  Աշխարհի 50 լավագույն բուհերի ցանկին կարող եք ծանոթանալ կայքում։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում առկա են թափուր հաստիքներ, … Read more

Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը Բիշքեկում մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջ

1 Սեպտեմբեր, 2026 13:50 Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը: … Read more

Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին․ Վեհափառ

1 Սեպտեմբեր, 2026 13:20 Հասարակություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ գիտելիքի, գրի եվ դպրության օրվա առիթով։ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ … Read more

Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանում սեպտեմբերի 3-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ և Նալբանդյան 50 հասցեին հարակից ճանապարհահատվածին հարակից հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղին փոխադրամիջոցների կանգառը կարգելվի, իսկ Նալբանդյան 48 հասցեին հարակից … Read more

Համոզված եմ, որ կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերություններին. Փաշինյանը՝ Միրզիյոևին

1 Սեպտեմբեր, 2026 13:05 Քաղաքականություն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ՝ Անկախության օրվա առթիվ։ «Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Բարձր եմ գնահատում Ուզբեկստանի արձանագրած նշանակալի առաջընթացը և երկրի զարգացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումները, որոնք Ձեր ղեկավարությամբ նոր հնարավորություններ … Read more

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում.«Հրապարակ»

1 Սեպտեմբեր, 2026 11:51 Մամուլ «Հրապարակ»-ը գրում է. Մեր տեղեկություններով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները: Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել բանակում ինքնասպանությունների աճը, որը կապված է մարդկանց ֆինանսական ծանր վիճակի հետ: Հայտնի է, որ … Read more

Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։    «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները»։