Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»

Ռուսաստանը պաշտոնապես կամ անուղղակի խոչընդոտներով փակել է հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, չրերի և բազմաթիվ այլ ապրանքների մուտքն իր տարածք։ Գրում է «Հետքը»։ Մինչ հայ արտահանողները փորձում են ելքեր գտնել, արտահանման նոր շուկաներ գտնել, փչացած ապրանքի կորուստը հաշվել, հնչում են կարծիքներ, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է փակի ռուսական որոշ ապրանքների մուտքը և արգելի ներմուծումը։ Սակայն, այդ … Read more

Արցախից 40 876 տեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել – armeniatoday.am

Ներքին գործերի նախարարության տվյալներով Արցախից տեղահանված 40 876 անձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտնել է, որ տվյալը հունիսի 30-ի դրությամբ է։ Նրա խոսքով՝ 40 876-ից 27 598-ը չափահաս են։ Մայիսին՝ հունիսի 7-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ, Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հայտնել էին ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման … Read more

Թափանցիկ ծրար, խախտված գաղտնիություն․ Գոհար Մելոյանը։

Այս ընտրությունների արդյունքում անհամաչափ շատ են անվավեր քվեաթերթիկները, այս պահի դրությամբ մոտ 150 ձայնի պատճառով քննվում է ևս մեկ քաղաքական ուժի անցողիկության խնդիրը: Այս մասին Սահմանադրական դատարանում քննարկման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը: «Նույն ընտրատեղամասում արձանագրված երկու օրինակ ունենք, որ տպագրական հատվածը տարբերվում է, ծրարների մի օրինակում մեկ այլ տպագրական … Read more

Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում 6-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ ՍԴ այսօրվա նիստում դիմող և պատասխանող կողմերը ներկայացնում են ամփոփիչ ելույթները, որից հետո դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ։ Վերջնական որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» … Read more

ԶԼՄ-ն հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավարի 2 թեկնածուի մասին – armeniatoday.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը հաստատել է իր առաջադրումը որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու։ Նա այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին։ Հրապարակման համաձայն՝ այդ պաշտոնում առաջադրվել է նաև պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Խմբակցության ղեկավարի անունը կհայտարարվի հուլիսի 3-ին՝ կուսակցության վարչության նիստից հետո։ Ավելի վաղ՝ կուսակցության վարչության նիստում, Ռուբեն Ռուբինյանը փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր Ազգային ժողովի … Read more

Ռուբինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 1-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման եւ խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը եւ այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը: Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանել է … Read more

Հենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում»

«Ինտերը» պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը և կմնա ակումբում մինչև 2027 թվականի ամառը։ 37-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ավարտվել էր հունիսի 30-ին, սակայն ակումբը նրան առաջարկել էր նոր համաձայնագիր, որն արդեն ստորագրվել է։ Նոր պայմանագրով Մխիթարյանի հիմնական աշխատավարձը կկազմի շուրջ 2 միլիոն եվրո մեկ … Read more

«Դպրոցական սնունդ» ծրագրից մինչև COP17․ ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՊՀԾ-ի ղեկավարի պաշտոնակատարի հետ

Հունիսի 30-ին Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կառլ Սկաուի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՊՀԾ-ի միջև ձևավորված համագործակցությունը, այդ թվում՝ պարենային անվտանգության ապահովման և հումանիտար կարիքների հասցեագրման ոլորտներում։ Կարևորվել է ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը՝ միտված … Read more

Փաշինյանը ներկա է եղել ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ տրվել են պարգևներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած և մատուցվող ծառայությունների համար։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից։ Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը … Read more

Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը

Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում, Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ, 2026 թվականի հուլիսի 1-ին Երևանում մեկնարկել է «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովը։ Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։ «Գլխավոր դատախազության հետ համատեղ … Read more