Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին

Հուլիսի 1-ին՝ ժամը 19։56-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին շան հետ իջել է Գեղամասար բնակավայրի հարակից անտառ՝ Սևանա լճի ափ, քաղաքացու հետ կապը ընդհատվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքների արդյունքում անտառի դժվարանցանելի հատվածում՝ եղեգնուտում, … Read more

Ռուսաստանը լայնածավալ հարվածներ է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 13 մարդ, տասնյակ վիրավորներ կան

Ռուսական ուժերը հուլիսի 2-ի գիշերը լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 13 մարդ, ավելի քան 30-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ տուժածների թվում երեխաներ ևս կան։ Նրա գնահատմամբ՝ ռուսական բանակը միտումնավոր հարվածներ է … Read more

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը – armeniatoday.am

Վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին անձանցից մեկը՝ 112-ամյա Մերի Վարդանյանը, հայտնում է Zartonk Media-ն՝ հղում անելով նրա թոռնուհի Նաթալի Վարդանյանին։ Վարդանյանը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 17-ին պատմական Կիլիկիայի Այնթապ քաղաքում՝ Մերի Ուզկուշյան անունով։ Նա լույս աշխարհ էր եկել Հայոց ցեղասպանությունից քիչ առաջ և մանկության տարիներին վերապրել էր Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված բռնությունների … Read more

ՌԴ-ն և Ուկրաինան բանակցում են գերիների հերթական փոխանակման շուրջ․ ՌԴ ՄԻՊ

Մոսկվան և Կիևը բանակցում են ռազմագերիների հերթական փոխանակման շուրջ, անձանց ցանկն են մշակվում, ռուսական TACC գործակալության հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան։ «Փոխանակման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Հույս ունեմ՝ հերթական փոխանակումը շուտով տեղի կունենա», – պաշտպանի խոսքերն է մեջբերում TACC-ը։ Ռուս պաշտոնյան թեև ժամկետների մասին չի մանրամասնել, սակայն հավելել է, որ «շփումը … Read more

Zham.am | Ռուսաստանից սկսել են վախենալ

2 Հուլիս, 2026 10:30 «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը, Սաֆարյանը պատասխանել է․ «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, եւ ԵԱՏՄ տարանցման … Read more

«ԱՄՆ-ն և Իրանը կրկին կքննարկեն հուշագիրը՝ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո»․ Կատարի ԱԳՆ

Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին հաստատել է միջնորդների հանդիպումը ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հետ ՝ երկրների միջեւ հուշագրի քննարկման շուրջ, հաջորդ հանդիպումը նախատեսվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո: X սոցիալական ցանցում ներկայացուցչի հրապարակած հայտարարության համաձայն՝ Կատարի և Պակիստանի միջնորդները Դոհայում ավարտել են առանձին հանդիպումները ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հետ: Նրա … Read more

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 2-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 2-ի 08։00-ի դրությամբ կազմել է 18․5 °C։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ընտրական իրավունքի իրացման հարցերի լուծումը պահանջում է խորքային մասնագիտական քննարկում. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարություն է տարածել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ «Ականատես» դիտորդական առաքելությունը, ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, գտնում է, որ թեև այն բարձրացնում է ընտրական իրավունքի իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցեր, այնուամենայնիվ դրանց լուծումը … Read more

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել … Read more