Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։    Երևան քաղաքում հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-9-ի գիշերը և … Read more

Տեղական արտադրողներից մինչև անվտանգության ամրապնդում․ նախարարների քննարկումը

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 3-ին այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե, որտեղ քննարկել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ներկայացրել է ոլորտում արձանագրված նորարարական ձեռքբերումները, տեղական ընկերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև հայկական ինժեներական թիմերի և գիտահետազոտական … Read more

Սևանի ափին կանցկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

4 հուլիսի 2026 – 15:08 AMT PanARMENIAN.Net – Սևանի ափին կանցկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը: Այն նախաձեռնել է ԿԳՄՍ նախարարությունը կառավարության աջակցությամբ: Նոր նախաձեռնության նպատակն է երաժշտության շուրջ համախմբել երիտասարդ երաժիշտներին և ստեղծագործողներին՝ նրանց համար ստեղծելով ինքնադրսևորման նոր հնարավորություններ։ Փառատոնի մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան ներկայանալ լայն լսարանին, իսկ լավագույն ելույթների հեղինակները կարժանանան դրամական … Read more

Կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի վրա

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։          … Read more

«Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մոտ 1 ժամ առաջ «Փեթակ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի լարերից։ Տուժածների կամ պատճառված վնասի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չի հրապարակվել։  

Մեծ Բրիտանիայի փորձագետները դասընթաց են անցկացրել ՊՆ ներկայացուցիչների համար

4 հուլիսի 2026 – 15:03 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նդեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը մասնակցել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչների համար անցկացված Building Integrity («Բարեվարքության ամրապնդում») դասընթացի փակման արարողությանը։ Հունիսի 29-ից հուլիսի 3-ը կազմակերպված մեկշաբաթյա դասընթացն անցկացրել են Մեծ Բրիտանիայի փորձագետները։ Այն համախմբել է պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների՝ … Read more

Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկայում գրեթե 60 անգամ գերազանցել է անվանական գինը։ BBC-ի հրապարակած տվյալների համաձայն՝ խոսքը մուտքի այն տոմսերի մասին է, որոնք դեռևս դեկտեմբերին վիճակահանության համակարգով բաշխվել էին անգլիացի երկրպագուների միջև։ Խաղը հյուրընկալող Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտի ամենաթանկ տեղերը վաճառքի են հանվել 30 հազար դոլարով, թեև … Read more

Որն է մեր գաղափարախոսությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Որն է մեր գաղափարախոսությունը»:     Կարդացել են անգամ

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Աննա Պօղիկեանի անհատական ցուցահանդեսը

04 Հուլիսի 2026, 15:00 Հայաստանի ազգային պատկերասրահում Ուտոպիանա (Ժնև) մշակութային կազմակերպության համահիմնադիր Աննա Բարսեղյանի և AHA collective-ի կողմից ներկայացվել է եգիպտահայ անվանի նկարչուհի Աննա Պօղիկեանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Հայաստան կատարած այցի ընթացքում նկարչուհին այցելել է գորգագործական արհեստանոցներ, հանդիպել Արցախից բռնի տեղահանված գորգագործ կանանց, ինչպես նաև շրջել Հայաստանի մարզերում։ Այդ տպավորությունները նրան ոգեշնչել են ստեղծելու թղթի … Read more