Քանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակել

7 Հուլիս, 2026 18:28 Հասարակություն Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2026 թվականի հունիսին Հայաստան է այցելել 216,214 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 215,253։ 2026 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են … Read more

Զինվորին ինքնաuպանության հասցնելու գործով երկու անձ կալանավորվել է

Հունիսի 26-ին մահացած պայմանագրային զինծառայողի դեպքով 2 անձ կալանավորվեց ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորին հասցրել են ինքնասպանության։ Մասնավորապես, իրավապահ մարմինները պարզել են, որ ծառայության հետ կապված խնդիրների մասով պայմանագրային զինծառայողին պարբերաբար ճնշել են, ինչից դրդված վերջինս ինքնասպանությունից առաջ վնասել է ձեռքերը, որից հետո ինքնասպանության է դիմել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով 2 զինվոր է … Read more

Ի՞նչ են խոսում քպականներն իրար մեջ․ «Կարճ ասած»

  Ինչպես նախորդ թողարկմանը նշեցի, Փաշինյանն այլևս չի կարող ասել, թե ժողովուրդն իրեն է ընտրում։ Այս փաստը խորքային խնդիրներ է բերում պետության մեջ, որովհետև փաստացի երկիրը ղեկավարում է մարդ, որը չի ստացել դրա համար ձայներ, բայց նաև խնդիրներ է ստեղծում հենց այդ կուսակցության մեջ։ Եկեք պատկերացնենք, թե ՔՊ-ն ժողովրդավարական կուսակցություն է, որտեղ  ազդեցությամբ, վարկանիշով են … Read more

Վահան Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Բեյրութում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն, անդրադառնալով երկու պետությունների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների հասցեագրման համատեքստում:Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու … Read more

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Այն ծնողները, որոնք երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։ Դիմել էլեկտրոնային եղանակովԵթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և … Read more

Կենդանաբանական այգին հաստատել է՝ Ծառուկյանի առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

7 հուլիսի 2026 – 18:58 AMT PanARMENIAN.Net – «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել: Տեղեկությունը հաստատել է Երևանի կենդանաբանական այգին։ «Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից … Read more

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Երևանի կենդանաբանական այգին հաստատել է, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով), քնեցումից չի արթնացել։ «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված՝ փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասվում է … Read more

Գեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

7 Հուլիս, 2026 18:36 Հասարակություն Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական … Read more