Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ն խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա։ Ավելի վաղ Իրանի զինված ուժերը հարվածներ էին հասցրել Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ավիաբազային։ … Read more

Նա Ֆրանսիայի վերջին հույսն է․ Իլոն Մասկը՝ Լը Պենի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Նա Ֆրանսիայի վերջին հույսն է, այս մասին հայտարարել է Իլոն Մասկը՝ խոսելով Լը Պենի մասին՝ 2027 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ «Նա Ֆրանսիայի վերջին հույսն է»,-գրել է Մասկը X-ում՝ մեկնաբանելով աջակողմյան ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդի բարձր վարկանիշը։ Անցյալ շաբաթ Լը Պենը պաշտոնապես հայտարարեց նախագահական … Read more

Թուրքիայում Նեթանյահուին միջազգային հետախուզում են հայտարարել․ ԶԼՄ

«Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը քննող թուրքական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ինտերպոլի «կարմիր ծանուցման» միջոցով միջազգային հետախուզման մեջ հայտարարելու մասին։ Այս մասին հայտնում է Halk TV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ աղբյուրի՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը Նեթանյահուի և գործով անցնող այլ անձանց նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների, … Read more

Պետության անվտանգությունը չի սպասում, մինչև կառավարությունը վերադառնա արձակուրդից

15.07.2026 | 10:49 Աշխարհաքաղաքական այս բախտորոշ օրերին, երբ տարածաշրջանային ճգնաժամը շուրջօրյա կառավարում է պահանջում, երկրի իշխանությունը գերադասում է պաշտոնական արձակուրդ մեկնել: Սա սոսկ ֆիզիկական հանգիստ չէ, սա փախուստ է իրականությունից և սեփական ժողովրդի առջև պատասխանատվությունից: Մինչ Երևանում կառավարական կաբինետները դատարկվում են, Շուշիում ալիևը բաց տեքստով գծում է տարածաշրջանի նոր քարտեզը: Նրա հայտարարություններն ունեն հստակ, պրագմատիկ հաշվարկ: Միաժամանակ … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում

Տեղի է ունենում պանելային քննարկում՝ «Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով: Բանախոսներն են՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը և քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը: Քննարկումը տեղի է ունենում «Alpha Media Centre»-ում։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Կլկտիանան այնքան, որքան թույլ կտա հանրությունը •

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը նույնիսկ մեռած մարդկանց հետ են կռիվ տալիս: Անգամ նախկին իշխանության մաս կազմած հանգուցյալների ուրվականն այս մարդկանց հանգիստ չի տալիս: Հրապարակ թերթը գրել է․ ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հայտնեցին, որ դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկի՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմնին՝ մեղադրական եզրակացությամբ այն … Read more

Մարդիկ զրկվել են իրենց օրվա հացը վաստակելուց. Ծառուկյանը` կասեցված ձեռնարկությունների մասին

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Գրված է «Երևան Կենտրոն»  ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։ «Շնորհակալություն եմ հայտնում հանրային գործիչների այն մեծ ու հեղինակավոր ցանկին, որոնք հանդես եկան ինձ աջակցող հայտարարությամբ։ Նման քայլը երբեք չի … Read more

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում կազմակերպվել է իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ միջոցառումն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ։ «2026 թվականի ապրիլին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել էր Զարթոնք բնակավայրի բնակիչների, այդ … Read more

Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալի» հայցադիմումը ՀՀ կառավարության դեմ

15 հուլիսի 2026 – 10:46 AMT PanARMENIAN.Net – ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը, հայտնում է ՏԿԵ նախարարությունը՝ նշելով, որ, ըստ դատարանի, նման հայցը ենթակա չէ քննության: «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի … Read more

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով քննարկում, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ և Ադրբեջանում պահվող հայ պատանդառվածների ընտանիքների անդամներ։ Քննարկումը կենտրոնացած էր Ադրբեջանում շարունակվող հայ ռազմագերիների … Read more