Առաջին օրերին կարճատև անձրևները կշարունակվեն

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ը առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 1-5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ արագությամբ։ … Read more

Փեզեշքիանը հրաժարական չի տվել. «Tasnim»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրաժարական չի ներկայացրել իր պաշտոնից և շարունակում է կատարել պարտականությունները։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված «Tasnim» լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարության իրազեկ աղբյուրին։ Գործակալությունը հերքել է «Iran International» հեռուստաալիքի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ նախագահը փորձել է հրաժարական տալ։ Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմի հաղորդակցության և տեղեկատվության … Read more

Հայաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ․ Փաշինյան

Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։  

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին, մի սանդղակ է տարածում, որտեղ իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունն ունի 65% ձայն։ Սենց կեղծիք Եվրոպայում տեսած չկան, սա ուղղակի տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ է։ Իսկ գիտե՞ք՝ կեղծիքը որն է. այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի … Read more

Վլադիմիր Պուտինի ուղերձը Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել։ Մենք շահագրգռված ենք դրանց շարունակական առաջընթաց զարգացմամբ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարգավաճում և հաջողություններ։ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է … Read more

ՌԴ-ն զգուշացրել է Եվրամիությանն անդամակցելու դեպքում գազի թանկացման ռիսկերի մասին – Նորություններ 01.06.2026

ՌԴ-ն զգուշացրել է Եվրամիությանն անդամակցելու դեպքում գազի թանկացման ռիսկերի մասինՀայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը կարող է հանգեցնել ռուսական էներգակիրների գնի զգալի աճի՝ մաքսային արտոնությունների կորստի և լոգիստիկ երթուղիների փոփոխության պատճառով, սակայն Մոսկվան շահագրգռված չէ իրադարձությունների նման զարգացմամբ։ Ինչպես հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Երևանը փաստացի այլընտրանք չի ունենա ռուսական կապույտ վառելիքին, և փոխգործակցության ձևաչափի փոփոխության … Read more

«Ապահովիր կենսական անհրաժեշտությունդ, վերադարձի՛ր շարքեր»․ Գուրգեն Սիմոնյան

Հայաստանի շնորհապետական կուսակցության առաջնորդ Գուրգեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոչ եմ անում Արտուր Օսիպյանին դադարեցնել հացադուլը։Եղբայր, քո քաջության և սխրանքի մասին որևէ սթափ մտայնությամբ անհատ կասկած չունի, խուսափելի մահը ամենահեշտ փախուստն է այն մեծ պայքարից, որը դեռ սպասում է քեզ, դու փախչող տեսակ չես։ Ապահովիր կենսական անհրաժեշտությունդ, վերադարձի՛ր շարքեր։Դու պետք ես հայ ժողովրդին … Read more

Բրյուսելի մղձավանջային ֆրանսիական ընտրությունների սցենարը վտանգում է իրականանալ. Բարդելան ընդդեմ Մելանշոնի

Աջ և ձախ ծայրահեղականները երթով են գնում, մինչդեռ Ֆրանսիայի թուլացող կենտրոնամետները զբաղված են միմյանց դեմ պայքարելով։ ՓԱՐԻԶ — Բրյուսելի մղձավանջային սցենարը այլևս անհավանական չի թվում. հաջորդ տարի Ֆրանսիայում նախագահական ընտրություններ, որոնցում երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ քաղաքական ծայրահեղականներից են և խորապես կասկածամիտ հայացքներ ունեն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Աջ ծայրահեղական «Ազգային միավորում» կուսակցության՝ Մարին … Read more

Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի․ Իլհամ Ալիև

Մենք տրանսպորտային նոր միջանցքներ ենք բացում՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներում։ Այս մասին Բաքվի XXXI էներգետիկ համաժողովի պաշտոնական բացման արարողությանն ունեցած իր ելույթում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ Հիշեցնելով, որ Արևելք-Արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է, երկրի ղեկավարը նշել է. «Զանգեզուրի միջանցքը, որպես Արևելք-Արևմուտք միջանցքի նոր ճյուղավորում, անպայման կկառուցվի՝ համաձայն 2025 թվականի … Read more

Գրիգորյան. ՀՀ-ն ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին կմտածի, երբ հարցը կտրուկ դրվի

1 հունիսի 2026 – 10:22 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության հարցին կանդրադառնա միայն այն դեպքում, երբ այդ խնդիրի լուծումը կտրում դրվի, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Vesti.ru-ին տված հարցազրույցում: «Երբ գործը հասնի նրան, որ այդ հարցը կդրվի կտրուկ, այդ ժամանակ այդ հարցում կոնկրետություն կլինի, և այդ ժամանակ էլ սթրես-թեստեր … Read more